ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախում երեխաները շոր ու կոշիկի խնդիր ունեն, իսկ այստեղ իշխանությունները զբաղված են Երևանը օկուպացնելու իրենց ծրագրով․ Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում երեխաները շոր ու կոշիկի խնդիր ունեն, իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանի  իշխանությունը զբաղված է Երևանը օկուպացնելու իր ծրագիրը իրականացնելով։ Նրանք ամեն գնով փորձում են մայրաքաղաք Երևանում պահպանել իշխանոթյուն։ Նրանք կանգ չեն առնում ոչինչի առջև, ակնհայտորեն կիրառում են վարչական ռեսուրս։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար զրկված, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա նաև հավելեց, որ այսօր բոլոր պետական պաշտոնյանները զբաղված են քարոզչությամբ։

Ըստ Թովմասյանի՝ այս ընտրություններն այս պահի դրությամբ արդեն իսկ կասկածի տակ են դրված։

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաև կրթական ոլորտում առկա բարձիթողի վիճակին։

«Կրթական տարին սկսվեց գրքերի բացակայությամբ, երեխաներին ուղղորդում են դեպի հեռախոսներ՝ ասելով, որ օնլայն պետք է սովորեն, որովհետև ԿԳՄՍՆ-ն չի հասցրել կրթական տարին սկսել դասագրքերի պատրաստմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 




Լրահոս