Yandex ընկերության մեքենաներով Գորիսից Երևան կարելի է հասնել 300-700 դրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մի շարք օգտատերեր նկատել են դեռ կեսօրից, որ Yandex Go-ի սակագներն աննախադեպ իջել են Գորիս-Երևան երթուղու համար՝ 24000 դրամից դառնալով 300դրամ։

ArmLur.am-ը կապ հաստատեց Yandex Go-ի հայաստանյան գրասենյակի հետ՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված այս հանգամանքը.

«”Yandex Go ծառայության հետ աշխատող շատ վարորդներ իրենց նախաձեռնությամբ ցանկացել են գնալ Գորիս, որպեսզի տեղում օգնեն մարդկանց փոխադրումներին և աջակցեն մարդասիրական օգնությանը։ Զեղչով ուղևորափոխադրումների հետ կապված. Yandex Go-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է ստանալ մեկ ուղևորություն Գորիսից և Գորիսի շրջակայքից դեպի Հայաստանի ցանկացած կետ մինչև 99% զեղչով:

Զեղչի չափը մինչև 25 000 դրամ է, այնուհետև կիրառվում է սովորական սակագինը: Այսպիսով, Գորիսից Երևան այժմ կարելի է հասնել մոտ 300-700 դրամով։ Իհարկե, ծառայությունը վարորդներին փոխհատուցում է ուղևորության ամբողջ արժեքը։ Վարորդներն առայժմ բավականաչափ են, մեքենային սպասելը սովորաբար երկար չի տևում” ։

Yandex Go-ի յուրաքանչյուր օգտատեր կարող է ստանալ մեկ ուղևորություն Գորիսից և Գորիսի շրջակայքից դեպի Հայաստանի ցանկացած կետ մինչև 99% զեղչով: Զեղչի չափը մինչև 25 000 դրամ է, այնուհետև կիրառվում է սովորական սակագինը: Այսպիսով, Գորիսից Երևան այժմ կարելի է հասնել մոտ 300-700 դրամով։
Իհարկե, ծառայությունը վարորդներին փոխհատուցում է ուղևորության ամբողջ արժեքը։ Վարորդներն առայժմ բավականաչափ են, մեքենային սպասելը սովորաբար երկար չի տևում»։

ArmLur.am-ի տեղեկություններով՝ բացի սա Yandex-ը լրացուցիչ անվճար ուղևորություններ է տրամադրել “Վիվա” և “Շտապիր դեպի լավը” հիմնադրամներին, այդ թվում ՝ բեռնատար մեքենաներով, ինչպես նաև ներառել է արտոնյալ առաքում մի քանի քաղաքների օգնության հավաքման կետերում:

Իսկ Yandex Eats-ը, մանրածախ վաճառողների հետ միասին, պատրաստում է ապրանքների և առաջին անհրաժեշտության իրերի գնում և առաքում:

Ավելին՝ առաքման պարագայում Երևանում, Գյումրիում ու Վանաձորում 100 դրամով որոշ օգնություն հավաքող տեղերի համար արտոնյալ առաքումներ են անում։

Մասնավորապես՝

ՎԻՎԱ ֆոնդ(Երևան, Մոլդովական փողոց 39),

Էթոս ֆոնդ
(Երևան, Խորենացի 30,
Վանաձոր, Մյասնիկյան փողոց, 19),

“Շտապիր դեպի լավը” / Էթոս ֆոնդեր
(Երևան, Տերյան փողոց 83,

Գյումրի, Տիգրան Մեծ փողոց, տուն 8, “Նազուկ” կաֆե) հասցեներում։

Մարիամ Ղազարյան




Լրահոս