Նոր ֆիլմաշարեր Հ1-ով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջին ալիքը հեռուստադիտողներին է ներկայացնում տեղական արտադրության կարճ ֆիլմաշարեր: «Հատուկ բաժին», «Մեր գյուղը», «Շտապօգնություն 3D» հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել «ԱԻՆ-911»-ը, որի առաջին մասը Հանրայինի եթերում կլինի այսօր ՝ 22:00-ին, այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի մամուլի ծառայությունը:

Նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (աշխատակիցների, փրկարարների, առանձին գումարտակների ու ենթակայանի, ինչպես նաև ղեկավար անձնակազմի և ընդհանուր առմամբ ողջ անձնակազմի) աշխատանքի բարդ ու ծանր բնույթը:

Ֆիլմում անդրադարձ է կատարվում նաև աշխատակիցների ապրումներին և վերապրումներին, անձնական հոգեբանական խնդիրներին, ինչպես նաև միջանձնային հարաբերություններին:

Ընդհանուր առմամբ, փորձ է արվել ցույց տալու Արտակարգ իրավիճակների նախարարության ողջ համակարգի մանրամասնությունները, հանդիսատեսին ամենաշատը հետաքրքրող պահերը և, ամենակարևորը, ֆիլմի գլխավոր հերոսների կերպարներով փորձ է արվում ցույց տալ այդ մարդկանց անձնվեր և հերոսական արարքները, նվիրվածությունն իրենց աշխատանքին և մարդկային բարձր հատկանիշները:
Ֆիլմաշարում բարձրացվում է նաև սոցիալական խնդիր, այն է ՝ հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատանքային ոլորտ:
Ցույց է տրվում այն իրականությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ ոչ միայն կարող են աշխատունակ լինել, այլև ավելին ՝ կարող են փրկել: (ԱԻՆ հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համազգեստների վրա գրվում է ՓՐԿԱՐԱՐ):
Սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե´ դերասանների և թե´ նկարահանող խմբի անվտանգությունը:
Ֆիլմաշարն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 10-ից ՝ երկուշաբթիից հինգշաբթի 22:00-ին:
Ֆիլմի գլխավոր հերոսների դերակատարներն են
Անի Երանյան
Սուրեն Թումասյան
Սուրեն Փահլևանյան
Համլետ Համբարձումյան
Անդրանիկ Ղազարյան
Արփինե Իսրայելյան
Ֆիլմի ռեժիսոր՝ Ելենա Արշակյան,
Սցենարի հեղինակ՝ Անահիտ Մխիթարյանը




Լրահոս