Պուգաչովայի ելույթները Մոսկվայում պետք է արգելվեն․ Պետդուման Պրիմադոննայի հետ կապված հարցեր է պարզելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետդումայի մշակույթի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Շոլոխովը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, որ երգչուհի Ալլա Պուգաչովայի ելույթները Մոսկվայում պետք է արգելվեն՝ մեկնաբանելով այն լուրերը, որ Պրիմադոննան ցանկանում է վերադառնալ բեմ։ Նրա կարծիքով՝ նման համերգները մեծ պահանջարկ չեն ունենա։

Վերջինս հայտարարել է, որ Պուգաչովան իրեն թույլ է տվել Ռուսաստանի, ռուսական բանակի դեմ ինչ-որ հայտարարություններ անել, որոնք անհետեւանք չի մնա։ Բայց եթե պարզվի, որ նման հայտարարություններ չեն եղել, ուրեմն արգելքի հիմքեր չկան։

Ավելի վաղ ռուսական որոշ տելեգրամյան ալիքներ հայտնել էին, որ Ալլա Պուգաչովան նախատեսում է ամանորյա տոներին կարճ ժամանակով վերադառնալ բեմ։ Ըստ այդ աղբյուրների՝ պրոդյուսերներն արդեն փնտրում են երաժիշտների՝ նրա ելույթների համար և թարմացնում են արտիստի ռայդերը` ռեկորդային՝ 500 հազար դոլար հոնորարով:




Լրահոս