Դանիան Ուկրաինային օգնության նոր փաթեթ է հատկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դանիայի կառավարությունը հայտարարել է Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին, որն ուղղված է ենթակառուցվածքների վերականգնմանը, էլեկտրաէներգիայի և ջերմամատակարարման ապահովմանը, ինչպես նաև ականների հայտնաբերմանը և մաքրմանը: Այս մասին հաղորդվում է Դանիայի ԱԳՆ մամուլի հաղորդագրությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Այս փաթեթը դարձավ երրորդը, որը հատկացվում է Ուկրաինայի համար հիմնադրամի շրջանակներում: Այն ունի երեք ուղղություն՝ ռազմական աջակցություն, աջակցություն քաղաքացիական հասարակությանը և աջակցություն մասնավոր հատվածին։ Նշվում է, որ այս անգամ դրա ծավալը կկազմի 151 մլն կրոն (22,2 մլն դոլար)։
Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, Դանիան այն երկրների թվում է, որոնք ամենամեծ աջակցությունն են ցուցաբերում Ուկրաինային:




Լրահոս