Փետրվարի 12-ը՝ պատմության մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ փետրվարի 12-ին աշխարհի շատ երկրներում տոնում են հետաքրքիր մի օր՝ ամուսնական գործակալությունների ու ծանոթության խրախուսման օրը: Առաջին անգամ այս տոնի գաղափարը տվել է ուկրաինական մի ամուսնական գործակալություն, այն սկսել են նշել Ուկրաինայում, իսկ հետո նաև շատ այլ երկրներում: Ամենից շատ ամուսնական գործակալություններ ունեցող ԱՄՆ-ում այս տոնը վերափոխվել է ու դարձել ամուսնության տոն: Իսկ առաջին ամուսնական գործակալությունը հիմնվել է Լոնդոնում՝ շուրջ 60 տարի առաջ:

Այսօրը նաև առանձնահատուկ և կրկնակի տոն է Չիլիի բնակչության ու կառավարության համար, քանի որ 1541թ. Փետրվարի 12-ին Պեդրո դե Վալդիվիան հիմնում է Չիլիի գլխավոր քաղաքներից մեկը՝ Սանտյագոն, որն այսօր Չիլիի մայրաքաղաքն է, իսկ ահա տարիներ անց՝ 1818 թվականին, նույն այս օրը Չիլին հռչակում է իր անկախությունը: Տոն է նաև Ամերիկայում, այստեղ մի շարք նահանգներ նշում են Նախագահների օրը: Իսկ կապվում է օրը ԱՄՆ-ի 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրվա հետ:

Համաշխարհային քաղաքականության ու Ամերիկայի պատմության մեջ Լինքոլնն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում: Նա եզակի սիրված ու գնահատված քաղաքական գործիչներից էր, իսկ տարիներ անց նրա ծննդյան տոնին գումարվում է նաև Ջորջ Վաշինգտոնի ծնունդը, իսկ օրը կոչվում՝ Նախագահների օր:

1809 թ. Այս օրը ծնվել է Չարլզ Դարվինը՝ անգլիացի աշխարհահռչակ գիտնական, բնագետ և ճանապարհորդ, 1881թ.՝ ռուսական բալետի արտիստուհի, 20-րդ դարի լավագույն բալետի պարուհիներից մեկը՝ Աննա Պավլովան, 1969՝ ամերիկացի ռեժիսոր Դարրեն Արոնոֆսկին: Իսկ մահացել են այս օրը ավստրիացի փիլիսոփա և բնագետ Գյուստավ Կավկան՝ 1953-ին, գերմանացի փիլիսոփա, գերմանական փիլիսոփայության հիմնադիր Էմանուել Կանտը՝ 1804թ., 1896-ին՝ Ամբրուազ Թոման՝ ֆրանսիացի նշանավոր կոմպոզիտոր:

Այսօր ՄԱԿ-ի տոների օրացույցում Զինվորականների երեխաների ու զինվորական երեխաների տոնն է, իսկ Մյանմայում տոնում են Միասնության օրը:

Հայերից այսօր են ծնվել Արամ Ղանալանյանը՝ հայագետ, ակադեմիկոս, բանասեր, Վիլեն Գալստյանը՝ բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ: Բայց հայերի համար փետրվարի 12-ը առանձնահատուկ է, քանի որ այսօր շատերի կուռք ու սիրելի գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Նրա յուրահատուկ պատմությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը այսօր էլ ամենասիրելին են, իսկ գրվածքները՝ ուսուցանող ու կրթող:




Լրահոս