Սլավիկ Գալստյանը և Կարեն Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով․ Ըմբշամարտի ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը հաղթանակով մեկնարկեցին նաև Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Կարեն Խաչատրյանը (82 կգ)։

Սլավիկը ժամանակից շուտ 12-4 հաշվով հաղթեց շվեդ Նիկլաս Օեհլենին և դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (82 կգ) 1/8 եզրափակչում 8-6 հաշվով պարտության մատնեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչին։

Ավելի վաղ հաղթանակով էր մեկնարկել նաև Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 6-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։ 1/8 եզրափակչում նա ժամանակից շուտ 9-1 հաշվով հաղթել էր թուրք Բեյթուլահ Կայիսդագին։




Լրահոս