Ձերբակալվել է Քութաիս-Բարսելոնա չվերթի ինքնաթիռում պայթուցիկի մասին կեղծ տեղեկություն տված քաղաքացին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել եւ ձերբակալվել է Վրաստանի այն քաղաքացին, որն այս շաբաթ կեղծ տեղեկություն է տվել Քութաիս-Բարսելոնա չվերթի ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին, «Новости-Грузия»-ին տեղեկացրել են Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում։

Խոսքը փետրվարի 14-ի դեպքերի մասին է, երբ Wizz Air ավիաընկերության ինքնաթիռը վերադարձել էր օդանավակայան թռիչքից յոթ րոպե հետո, ինքնաթիռում պայթուցիկի մասին զանգից հետո։ Բոլոր 148 ուղեւորները եւ անձնակազմի վեց անդամները տարհանվել են։ Ստուգման ժամանակ սակրավորները ինքնաթիռում ոչ մի կասկածելի բան չեն գտել։




Լրահոս