Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը 2025 թվականին կկայանա Մոլդովայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոֆիայում, որտեղ այսօր ավարտվելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը։

Քննարկվող հարցերից են եղել հաջորդ տարվա առաջնություններն ընդունող երկրների հայտերի քննարկումները։

Եվրոպայի մեծահասակների առաջնությունն առաջին անգամ վստահվել է Մոլդովային, Քիշինեւը ԵԱ-ն կընդունի ապրիլին։

Պատանիների ԵԱ-ն կկայանա օգոստոսին Լեհաստանում, իսկ Մ-20 ու Մ-23 տարեկաններինը՝ օգոստոսին Ալբանիայում։

Անցկացման ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։




Լրահոս