
Տեքստ ՀՀ նախագահի մամլո գրասենյակից armlur.am-ին տեղեկացնում են, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան համալսարանի Ջոն Քելոգի մենեջմենթի բարձրագույն դպրոցի միջազգային մարքեթինգի պրոֆեսոր Ֆիլիպ Կոտլերին:Ս. Սարգսյանը վստահություն է հայտնել, որ նրա այցը մեր երկիր օգտակար կլինի շուկայագիտության և բիզնեսի կազմակերպման հմտությունները կատարելագործելու մեծ ձգտում ունեցող Հայաստանի երիտասարդության ու գործարար համայնքի համար, ովքեր անհամբերությամբ սպասում են աշխարհահռչակ պրոֆեսորի հետ հանդիպմանը, նրա դասախոսություններին:Ընդգծելով, որ արդի աշխարհում մարքեթինգը` որպես հեռանկարային ուղղություն և գիտություն, չափազանց կարևոր է շուկայական տնտեսություն վարող ցանկացած երկրի համար, Ս. Սարգսյանը ողջունել է Հայաստանում մարքեթինգի զարգացման տարածաշրջանային կենտրոն հիմնելու Ֆիլիպ Կոտլերի նախաձեռնությունը: Պրոֆեսորը մարքեթինգը համարելով և՛ գիտություն, և՛ արվեստ, նշել է, որ պատրաստ է դրանց վերաբերյալ իր գիտելիքները մեծ հաճույքով հաղորդել Հայաստանի երիտասարդներին ու գործարարներին: