ՖՈՏՈ. Մանդարին բադ. Հեռավոր Արևելքում հայտնի բադիկները, որոնք հեշտությամբ ընտելացվել են Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևելյան Ասիայում տարածված Մանդարին բադիկները իրենց յուրօրինակ գեղեցկությամբ գրավել են շատ շատերին և ընտելացվել Արևմուտքի երկրներում: Նրանց անվանում են նաև չինական բադ:

Մոտ կես կիլոգրամ ծանրությամբ ջրլող թռչուններին անազատության պայմաններում բազմացրել են և փորձարկումների ընթացքում ստացել նաև սպիտակ բադիկներ: Սակայն այս բադիկները առանձնանում են իրենց վառ գունավորմամբ:

Բնության մեջ արու մանդարինները գլխին գունավոր մազափունջ ունեն, որով տարբերվում են էգից: Նրանց կտուցները կարմրավուն են, աչքերի շուրջ սպիտակ, իսկ ճակատը կապույտ:Էգերը տարբերվում են ոչ միայն մազափնջի առկայությամբ, այլ նաև գունավորմամբ. Նրանց աչքերը եզերված են սպիտակով:

Մոտ 15 հազար բադեր բնակվում են ՌԴ տարածքում, 5 հազարը՝ Ճապոնիայում և մոտ 550 զույգ՝ Միացյալ Նահանգներում:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս