
«Մենք գործող կրպակներին չենք անդրադառնում»:
Այսպիսով` Կարեն Կարապետյանի վատությունը մնաց: Կրպակներից զրկվածները հիմա կերազեին, որ նախկին քաղաքապետը հնարավորինս շուտ հրաժարական տար: Բայց դե եղածը եղած է: Կարեն Կարապետյանը, կրպակները «բուլդոզերի» տակ դնելով, մարդկանց զրկեց օրվա հաց վաստակելու իրավունքից ու գնաց բարձր աշխատավարձով աշխատելու: Թեեւ դեռ չեն էլ նշանակել նոր պաշտոնին: Ամեն դեպքում, Տարոն Մարգարյանից էլ հույս չկա: Նա կարող է այսօր մի բան հայտարարել, բայց վաղը, եթե լինի քաղաքական հրահանգ, այլ բան: Ի վերջո, նման տրամաչափի չինովնիկներն ինքնագլուխ չեն գործում: