«Մանչեստեր Յունայթեդի» նախկին մարզիչը՝ Հարվարդի դասախոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մանչեստեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն իրեն այսուհետ կփորձի դրսևորել որպես դասախոս` Հարվարդի համալսարանում:

Անցյալ տարի ավարտելով իր մարզչական կարիերան ՝ նա որոշեց, որ օգտակար կլինի, եթե իր ունեցած փորձով կիսվի երիտասարդ սերնդի հետ:

The Guardian-ի փոխանցմամբ՝ սկսած մայիս ամսից՝ 72-ամյա շոտլանդացին Հարվարդում կսկսի դասախոսություններ կարդալ նոր ծրագրով` «Բիզնես, ժամանցային, մեդիա և սպորտ»:

«Ես բավարարված եմ ինձ զգում նրանից, որ ունեցա հնարավորություն և պատիվ՝ օգուտ բերելու համար այսպիսի հարգարժան կրթական կենտրոնում»,-ասաց պարոն Ալեքսը:

Հիշեցնենք, որ Ֆերգյուսոնը գլխավորել է «Մանչեստեր Յունայթեդը» 1986-2013-ը: Անցյալ տարվա մրցաշրջանից հետո նա ավարտեց իր մարզչական կարիերան` հաղթելով թվով 13-րդ տիտղոսն իր թիմի համար:




Լրահոս