ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եթե խոսենք Արարատի մասին, մեզ զենք չեն վաճառի.Փաշինյանի հայտարարության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը շաբաթ օրը տեղի ունեցած իր հարցազրույցում մի նոր թեզ է առաջ քաշել։

«Արարատի խոսույթի ներքո անհնար է մարտունակ բանակ ունենալ ու նոր զենքեր գնել»,- Հ1-ի եթերում հայտարարել է նա՝ պնդելով, թե այս դեպքում մեզ կտան օգտագործված կամ ժամկետն անցած զենքեր։

Իսկ որտեղից սկսվեց և ինչու Փաշինյանի համար օրակարգային դարձավ Արարատ, թե Արագած դիսկուրսը։

2023թ-ի մայիսին տված իր ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանի դպրոցներում երեխաներին սովորեցնում են, թե ՀՀ ամենաբարձր լեռը Արարատն է, ինչն էլ, ըստ վարչապետի, Հայաստանի հանդեպ բացասական վերաբերմունք է առաջացնում Թուրքիայի մոտ։

Փաշինյանի այս հայտարարություններին ի պատասխան՝ սոցցանցերում օգտատերերը արշավ սկսեցին՝ հրապարակելով Արարատ լեռան լուսանկարը։

Շաբաթ օրը տված իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հարցին։ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ–ն ունի հետախուզական տեղեկություններ, որ Բաքվում գտնվող հայ գերիների նկատմամբ հոգեներգործուն, արգելված միջոցներ են կիրառում, որպեսզի տարածաշրջանային էսկալացիաներ հրահրելուն ուղղված ցուցմունքներ կորզեն նրանցից։

Փաշինյանի հաջորդ ուշագրավ հայտարարությունն արդեն առնչվում էր ներքաղաքական իրավիճակին։ Նրա պնդմամբ՝ օրակարգում արտահերթ ընտրություններ չկան։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի հաջոդ ընտրությունները կկայանան 2026-ի հունիսին, իսկ աշնանը՝ ՏԻՄ համամասնական ընտրությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս