Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի նավթամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, գործարանի անձնակազմը տարհանվում է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի արտակարգ իրավիճակների նախարարությանը։

Վերջինիս փոխանցմամբ՝ տեղեկություն է ստացվել Բաքվի Նիզամիի շրջանում գտնվող նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհի մասին։

Նշվում է, որ հրդեհի վայր է ժամանել նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը։

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ արագ տեղայնացրել է նավթավերամշակման գործարանի տարածքում բռնկված հրդեհը և կանխել դրա տարածումը` անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների ձեռնարկման շնորհիվ։

Հաղորդվում է, որ ներկայում աշխատանքներ են տարվում հրդեհն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։

Տուժածների մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվում։




Լրահոս