Youtube-ը Թուրքիայում արգելափակված կմնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի կապի և տեխնիկայի հաստատությունը հայտարարել է, որ անկախ դատարանի որոշման` երկրում Youtube-ը արգելափակված կմնա: Նման որոշման պատճառը, ըստ իրենց, այն է, որ երկրում դեռ շարունակվում են քրեական գործողությունները համացանցի միջոցով:

Թուրքիայում Youtube-ը արգելափակվեց մարտի 27-ին՝ Սիրիայի հետ կապված ձայնագրությունից հետո: Ապրիլի 4-ին դատարանը որոշում կայացրեց, ըստ որի` Youtube-ի արգելափակումը սահմանափակում է խոսքի իրավունքը, և վճռեց կրկին հասանելի դարձնել այն. տեղեկացնում է Hurriyet-ը:




Լրահոս