«Բորուսիա» – «Մայնց». Մխիթարյանը կխաղա ձախ եզրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» այսօր կմրցի «Մայնցի» հետ։

Դորտմունդցիների պաշտոնական կայքում ներկայացված է  հավանական մեկնարկային կազմը, ըստ որի Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա կիսապաշտպանության ձախ եզրում։

Թիմի մարզիչն իր հարցազրույցում նշել էր, թե այդ կերպ ցանկանում են Մխիթարյանին փորձել տարբեր դիրքերում:

«Բորուսիա». Միտչել Լանգերակ, Լուկաս Պիշչեկ, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մատս Հյումելս, Էրիկ Դուրմ, Նուրի Շահին, Օլիվեր Կիրխ, Մարկո Ռոյս, Հենրիխ Մխիթարյան, Յոնաս Հոֆման, Ռոբերտ Լևանդովսկի։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:30-ին։




Լրահոս