Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղջկա հարցը․ գործարար Նարեկ Նալբանդյանի հյուրանոցում ինքնաuպան եղած տղայի գործի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել «88» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի հյուրանոցում 36-ամյա տղամարդու մահվան դեպքից։ Վերջինս, ըստ նախնական վարկածի, ինքնավնասելու և 4-րդ հարկի պատուհանից ցած նետվելու քայլը կապ է ունեցել անձնական կյանքի հետ։ Մասնավորապես՝ սիրելի էակից մերժում ստանալու հետևանքով է նա գնացել այդ քայլին։

ArmLur.am-ը հայտնել էր, որ «88» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանին պատկանող Ծաղկաձորի հյուրանոցում 36-ամյա տղամարդը փորձել է նռնակը պայթեցնել, սակայն նրան չի հաջողվել դա իրականացնել, որից հետո ինքնավնասում է արել և հյուրանոցի 4-րդ հարկից ցած նետվել։

Shamshyan.com-ը հայտնել էր, որ ապրիլի 24-ին առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ՆԳ նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում գտնվող «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս