Երգչուհի Լայանան armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ աշխատում է իր հաջորդ երգի ու տեսահոլովակի վրա: Թե երբ այն պատրաստ կլինի, երգչուհին դժվարացավ ասել, միայն ասաց, որ երգը կլինի ուրախ, ռիթմիկ և այսպես ասած, ամառային գույներով:
Եթե շատ երգչուհիներ ընտանիք կազմելիս թողնում են երգարվեստը կամ չեն կարողանում լիարժեք զբաղվել նաև ստեղծագործական կյանքով, Լայանայի դեպքում բոլորովին հակառակն է. «Ամեն ինչ անում ենք ընտանիքով: Ամուսինս ամեն հարցով կողքիս է, կազմակերպչական բոլոր հարցերով աջակցում է: Միշտ ինձ տոնուս է տալիս»:
Երգչուհին անկեղծացավ`ասելով, որ ստեղծագործական կյանքը կպասիվանա մի փոքր երեխա ունենալուց հետո. «Երեխա ունենալու մասին արդեն մտածում ենք: Աստված երբ կամենա»:
Լայանայի ամուսինը ցանկանում է, որ առաջնեկը տղա երեխա լինի: «Բայց ինձ համար կարևորը առողջ երեխա լինի, սեռը կարևորը չէ»,- եզրափակեց երգչուհին:
Սոնա Դավթյան