Ամերիկացի հանրապետականները ջանում են կոշտացնել հակառուսաստանյան պատջամիջոցները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի հանրապետական սենատորների մի մեծ խումբ նախապատրաստել է օրինագիծ, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ. հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Օրինագծի հեղինակները հանդես են գալիս Ուկրաինայի դեպքերի հետ կապված Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ավելի կոշտ դիրքորոշման օգտին: Պատժամիջոցներ են առաջարկվում կիրառել չորս ռուսաստանյան բանկերի` «Սբերբանկի», ՎՏԲ-ի, «Գազպրոմբանկի» և «Վնեշտորգբանկի» նկատմամբ, ինչպես նաև՝ «Գազպրոմ», «Նովատեկ» և «Ռոսնեֆտ» էներգետիկ ընկերությունների, և վերջապես` ռուսաստանյան զենքի խոշոր արտահանող «Ռոսոբորոնաէքսպորտի» հանդեպ: Այդ կառույցները ռուսաստանյան տնտեսության առաջատարներն են, որոնք ապահովում են երկրի բյուջեի եկամուտների առյուծի բաժինը: Դրանցում աշխատում են հարյուրավոր մարդիկ, որոնցից կախված են միլիոնավոր ռուսաստանցիների ճակատարգրեր:




Լրահոս