Վենգերը երկարաձգեց պայմանագիրն «Արսենալի» հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հաստատել է անգլիական ակումբի հետ պայմանագրի երկարաձգման մասին տեղեկատվությունը. հայտնում է Daily Express-ը:

Նոր պայմանագիրը կնքվել է 2 տարի ժամկետով: Իսկ գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվելու էր մրցաշրջանի հետ մեկտեղ:

Հիշեցնենք, որ Վենգերը գլխավորում է «Արսենալ»-ը 1996-ից: Նրա գլխավորությամբ ակումբը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 4 անգամ էլ գավաթակիր:




Լրահոս