PMI-ի գիտության և նորարարության գլոբալ հարթակը՝ Technovation-ը, ապրիլի 14-ին առաջին անգամ անցկացվեց ԱՄՆ–ում։ Մեկօրյա միջոցառումը համախմբել էր փորձագետների, քաղաքականություն մշակողների, գիտնականների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և բիզնես առաջնորդների ամբողջ Ամերիկայի տարածաշրջանից և աշխարհից՝ քննարկելու, թե ինչպես կարող են նորարարությունը, գիտությունն ու կարգավորող քաղաքականությունները նպաստել ապագայի ձևավորմանը։
Միաժամանակ, PMI-ն և իր ամերիկյան բիզնես ստորաբաժանումները (PMI U.S.) շարունակաբար ներդրումներ են կատարում ԱՄՆ–ում՝ արտադրական կարողությունների, ենթակառուցվածքների և աշխատուժի զարգացման ուղղությամբ։
Գտնվելով գիտության, նորարարության և իրական կիրառման հատման կետում՝ PMI U.S.-ը ձևավորում է ժամանակակից նիկոտինային շուկան ամերիկյան շուկայում և նպաստում երկրի անցմանը դեպի առանց ծխի ապագա։
Միջոցառումը բացելով՝ Tommaso Di Giovanni-ն՝ PMI-ի Հաղորդակցության և ներգրավվածության գծով փոխնախագահը, նշեց, որ հանրային առողջապահության ոլորտում արդյունավետ քաղաքականությունների ձևավորման վրա գնալով ավելի մեծ ազդեցություն են ունենում Գլոբալ Հարավից, հատկապես Աֆրիկայից, եկող նորարարական մոտեցումները։ Նրա խոսքով՝ գիտական տվյալների, փաստահեն որոշումների և նորարարության համադրությունը կարող է կարևոր դեր խաղալ հանրային առողջապահության ոլորտում առաջընթաց ապահովելու և երկրների առջև ծառացած մարտահրավերներին արձագանքելու գործում։
Դի Ջովաննին բացատրեց, որ նորարարությունն անխուսափելիորեն բանավեճեր է հարուցում, քանի որ նոր տեխնոլոգիաներն ու գիտական նվաճումները պատմականորեն բախվել են թերահավատության և դիմադրության՝ նախքան լայն ճանաչում ստանալը։ Նա նշեց, որ առանց ծխի արտադրատեսակները բացառություն չեն։
Վերջին պանելային քննարկումը նվիրված էր այն հարցին, թե ինչպես ապահովել, որ սպառողները հասանելիություն ունենան առանց ծխի այլընտրանքների վերաբերյալ թափանցիկ, գիտականորեն հիմնավորված տեղեկատվությանը։
Քննարկմանը մասնակցեցին ՈՒադիա Մադիհը՝ Մարոկկոյի Սպառողների միությունների ֆեդերացիայի նախագահը, Սաադ Բենմանսուրը՝ Aujourd’hui Le Maroc–ի խմբագրական տնօրենը, և Մազեն Սալեհը՝ R Street Institute–ի ավագ քաղաքականության տնօրենը։
Բանախոսները քննարկեցին ճշգրիտ և հավաստի տեղեկատվության կարևորությունը՝ ընդգծելով, որ տեղեկացված որոշումներ կայացնելու հնարավորություն ունեցող սպառողները կարող են ավելի լավ գնահատել առկա տարբերակները, իսկ գիտության վրա հիմնված հաղորդակցությունը կարող է նպաստել հանրային առողջության ավելի արդյունավետ արդյունքների։ Քննարկման ընթացքում շեշտադրվեց նաև, որ թափանցիկությունը, փաստահեն մոտեցումները և հանրությանը հասանելի վստահելի տեղեկատվությունը կարևոր պայմաններ են ինչպես սպառողների իրազեկ ընտրության, այնպես էլ վնասի նվազեցման ռազմավարությունների հաջող իրականացման համար։ (Գ)






















