Դևոն Ալեքսանդերը ռևանշ է առաջարկում Մարկոս Մայդանային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Դևոն Ալեքսանդերը (25-2, 14 КО) պատրաստ է ռեվանշ առաջարկել Մարկոս Մայդանային (35-4, 31 КО), որին միավորներով ջախջախել է 2012թ.-ի փետրվարին, տեղեկացնում է vringe.com-ը:

Հարկ է նշել, որ այդ պարտությունից հետո Մայդանան մտածում էր ավարտել իր կարիերան, սակայն ճակատագրի բերմամբ հանդիպել է մարզիչ Ռոբերտո Գարսիայի հետ, որից հետո բռնցքամարտիկի գործերը հաջող ընթացք են ստացել: Նախկին շաբաթ օրը նա քիչ մնաց հաղթեր հանրահայտ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերին:

Ալեքսանդերը, հակառակը, անցած տարի դեկտեմբերին իր վերջին մենամարտում պարտություն է կրել Շոն Պորտերի կողմից, և պատրաստվում է վերադառնալ հուլիսին և հանդիպել աննկուն մեքսիկացի Հեսուս Սոտո Կարասսի հետ: Հաղթության դեպքում Դևոնը պատրաստ է մեկ անգամ ևս ուժերը չափել Մայդանայի հետ:

Իհարկե, եթե վերջինս Մեյվեզերի հետ կրկին մենամարտելու թույլտվություն չստանա:

«Իմ կարծիքով, Մայդանայի և Մեյվեզերի մարտն ավելի հավասար էր, քան որոշեցին երկու դատավորները: Կարծում եմ, Մարկոսին հաջողվել է փոքր-ինչ զարմացնել Ֆլոյդին», – մեջբերում է Ալեքսանդերին Boxingscene.com-ը:

«Սոտոյի հետ մարտից հետո մենք Մայդանայի հետ կարող էինք կրկին հանդիպել: Ասում են, նա ավելի լավն է դարձել մեր վերջին մարտից հետո, և նա հաստատ ուզում է վրեժխնդիր լինել պարտության համար: Եկեք մարտը կազմակերպենք աշնանը», – ասել է Ալեքսանդերը:




Լրահոս