Կալիֆորնիայի խորհրդարանը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես փոխանցում է Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ԱՄՆ-ի լոբիիստական կազմակերպությունը՝ Հայ-ամերիկյան խորհուրդը, Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանի Իրավունքի հանձնաժողովը երեկ ուշ երեկոյան ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև:

Բանաձևում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է իբրև ինքնիշխան և ժողովրդավարական արժեքներ որդեգրած անկախ հանրապետություն:

ՍԴՀԿ Հայ-ամերիկյան խորհրդի ատենապետ Սևակ Խաչատրյանը, մեկնաբանելով Կալիֆոռնիայի խորհրդարանի ընդունած որոշումը, նշել է, որ սա ամենաարդարացի որոշումն էր, որ կարող էր ընդունել նահանգի օրենսդիր կառույցը՝ հաշվի առնելով պաշտոնական Բաքվի կողմից իրականացվող ագրեսիան և ճնշումները Արցախում անկախ և ազատ ապրել ցանկացող հայերի հանդեպ:

ՍԴՀԿ ներկայացուցիչը նաև իր շնորհակալությունն է հայտնել Կալիֆոռնիայի խորհրդարանի անդամ Մայք Գաթթոյին, ով մեծ ներդրում է ունեցել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու գործում:

ՍԴՀԿ մամլո դիւան 




Լրահոս