Վարդան Այվազյանը` Գազի հանձնաժողովի նախագահ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Աժ-ում տեղի է ունեցել գազի հարցերը քննարկող ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստը: Նախկինում հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանն էր, ով ներկայումս զբաղեցնում է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը:

Հանձնաժողովի այսօրվա նիստում որոշվել է, որ հանձնաժողովի նախագահը կլինի ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե նիստում քննարկվել են  աշխատանքներն ավելի ինտենսիվ դարձնելու հարցը, հնարավոր է՝ սահմանվի նաև աշխատանքների ամենօրյա ռեժիմ: Պատգամավորի խոսքով՝ ՕԵԿ-ի՝ ընդդիմություն դառնալուց հետո պետք է քննարկվի նաև հանձնաժողովում հավասարությունը պահպանելու հարցը:




Լրահոս