«Աէրոֆլոտը» չվերթնե՞ր է փակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը թաքցնում կամ խուսափում է նոր չվերթներ փակելու մասին տեղեկություններ հաստատելուց:

Մինչդեռ ընկերության կենտրոնական գրասենյակը օրերս հաստատել էր շուրջ երկու տասնյակ չվերթների փակման մասին լուրը, որոնց թվում էին նաև Մինվոդի-Երևան և Դոնի-Ռոստով -Երևան երթուղիները:

Armlur.am-ի հեռախոսազանգերն ընկերության տարբեր հեռախոսահամարներին որևէ հստակ պատասխան այդպես էլ չգրանցեցին:

«Աէրոֆլոտի» հայկական գրասենյակի ներկայացուցիչները մեծ մասամբ զարմանում էին հարցից և խուսափողական պատասխաններ տալիս:

Առաջիկա օրերին, եթե ընկերությունը հստակեցնի և հրապարակի փակված չվերթների ցանկը, ապա մենք կրկին կանդրադառնանք թեմային:




Լրահոս