ԱԱ-2014. Խորվաթիայի` խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կամերունի հավաքականը պարտվելով Խորվաթիայի ընտրանուն` 0:4 հաշվով` զրկվեց Բրազիլիայում ընթացող ֆուտբոլի 2014թ աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելու հնարավարությունից: Արդեն հանդիպման 40-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Կամերունի հավաքականիկիսապաշտպան Ալեքս Սոնգը, ով արմունկով հարվածել էր խորվաթ ֆուտբոլիստի մեջքին: Սակայն մինչ այդ էլ Խորվաթիան հաղթում էր 0:1 հաշվով:

 Երկրորդ խաղակեսում խորվաթները զարգացրեցին իրենց հաջողությունը, դուբլի հեղինակ դարձավ Մանջուկիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Իվան Պերիշիչը:

Նշենք, որ այս պահին A խմբի առաջատարները Բրազիլիայի և Մեքսիկայի հավաքականներն են, ովքեր ունեն չորսական միավոր:  Խորվաթիան ունի 3 միավոր, իսկ Կամերունն էլ  առանց միավորի եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

ԱԱ-2014. A խումբ, երկրորդ տուր

Կամերուն – Խորվաթիա՝ 0:4

Օլիչ, 11, Պերիշիչ, 48, Մանջուկիչ, 61, 73




Լրահոս