Փետրվարի 20-ին Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին արդարադատության գեներալ-մայորի կոչում շնորհելու մասին: Ուշագրավն այն է, որ նախօրեին ստորագրված հրամանագիրը նախագահականի պաշտոնական կայքում տեղադրվեց երեկ` երեկոյան: Իսկ լրատվամիջոցներին նախագահականն այս հրամանագրի մասին որեւէ տեղեկություն չի տրամադրել: Նրանք գերադասել են աննկատ պահել Քեթրինի Միհրանի՝ գեներալ դառնալու մասին լուրը: Նույնիսկ հրամանագրերի մեջ թեեւ սա վերջինն է, սակայն նախագահականի պաշտոնական կայքի առաջին էջում` հրամանագրերի բաժնում, լուրի վերնագիրը ներկայացված չէ: Հետաքրքիրն այն է, որ Պողոսյանի գեներալ դառնալու լուրը չկար նաեւ ԴԱՀԿ-ի պաշտոնական կայքում: Թե ինչու են թաքուն պահում այդ փաստը, թերեւս կարելի է եզրակացնել. ամաչում են: Բայց այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ նրան գեներալ դարձնել:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ