Հայկական ժամանակ. Դատախազը չի զրկվի իր մեքենայից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը չի զրկվի իրեն սպասարկող «Ֆոլցվսւգեն Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենայից, քանի որ տերը որոշել է այլևս ետ չուզել: Ինչպես հայտնի է, Հովսեփյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենան ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում չի գտնվում: Չնայած գլխավոր դատախազը 2005-ից այդ ավտոմեքենայով է շրջում, բայց վերջինս «Եվրովագեն» ընկերության սեփականատեր Մանվել Ղարիբյանի ընկերություններից մեկի հաշվեկշռում է գրանցված: Այն փաստը, որ ավտոմեքենան մասնավոր ընկերության է պատկանում, ՀՀ գլխավոր դատախազությունը պաշտոնապես հաստատել էր դեռևս անցած տարի: Սակայն, այն ժամանակ ենթադրվում էր, որ իրական տերը պատրաստվում է ետ պահանջել ավտոմեքենան: Մանվել Ղարիբյանը թերթի թղթակցին ասել է, որ դեռևս անցած տարի ավտոմեքենայի հետ կապված մի գրություն են նախապատրաստել, բայց այդպես էլ չեն ուղարկել: Իսկ այսօր արդեն իրավիճակը փոխվել է, և ամենայն հավանականությամբ` ավտոմեքենան այլևս ետ չեն պահանջի: «Չգիտեմ, կարող է նվիրենք կամ համաձայնություն ձեռք բերենք ու պայմանագիր կնքենք: Սժ ընտրություններից հետո այդ հարցին նոր կանդրադառնանք: Մենք բողոքարկելու խնդիր չունենք»,- ասել է Ղւսրիբյանը: Թերթը նկատում է, սակայն, որ աշխարհում շատ երկրներ չեն գտնվի, որոնց գլխավոր դատախազը շրջում է մասնավոր ընկերության պատկանող մեքենայով` դրա վրա կեղծ պետհամարանիշեր կպցրած: Այդպիսի բան կարող է լինել Զիմբաբվեում, Բուրկինա Ֆասոյում, Սոմալիում և… Հայաստանում:




Լրահոս