ՄՀԵՐՅԱՆԸ ԶԱՅՐԱՑԱԾ Է ՍԵՐԳԵՅԻՉԻ ՎՐԱ Նոյ 22,2011 00:00 Դիմահար կրակոցից սպանված փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի հայրը` Պետրոս Մհերյանը, ում ընտանիքի անդամների` գազի թունավորման փաստով նյութեր էին նախապատրաստվում Նոր Նորքի ոստիկանությունում, «Ժողովուրդ»-ին հայտնել էր, որ քրեական գործ է հարուցվել, սակայն երեկ գործը վարող քննիչ Վահան Պողոսյանը նրան տեղեկացրել է, որ քրեական գործ հարուցված չէ: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Մհերյանի ընտանիքի 4 անդամները, բավական կասկածելի …
ԵՐԿՈՒ ԶԻՆՎՈՐԻՆ ԷԼ ՍՊԱՆԵԼ ԵՆ Նոյ 22,2011 00:00 ԼՂՀ պաշտպանության բանակի սահմանային զորամասերում մեկ օրվա տարբերությամբ երկու ժամկետային զինծառայող է մահացել: Նոյեմբերի 19-ին` առավոտյան ժամը 08:40-ին, զոհվել է Արեն Սիմոնյանը, իսկ նոյեմբերի 20-ին` ժամը 08:50-ի սահմաններում, ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Միհրան Մարգարյանը: Ըստ տարածված պաշտոնական տեղեկատվության` երկու զինծառայողներն էլ զոհվել են ադրբեջանական կողմից բացած կրակի հետեւանքով:«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՊԲ ժամկետային զինծառայող 19-ամյա Միհրան …
ՀՌՉԱԿԱԳԻՐ Նոյ 22,2011 00:00 Երեկ «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի հյուրն էր ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Խոսելով երկխոսության ապագայի մասին` նա հայտարարեց, որ ՀՀ իշխանությունների եւ Սերժ Սարգսյանի հետ բանակցելու «հույս այլեւս չենք կապում եւ հասնելու ենք նրա հրաժարականին»: Զուրաբյանը նշեց նաեւ, որ նոյեմբերի 25-ի հանրահավաքում հրապարակվելու է Ս.Սարգսյանի հեռացման իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը:
ՉԵՆ ՏԱԼԻՍ Նոյ 22,2011 00:00 «Ժողովուրդ» օրաթերթը երեկ ահազանգ է ստացել Երեւանի տնտեսագիտական համալսարանից, որ ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին դեռ չեն վճարել իրենց կրթաթոշակները: Ընդ որում, թեեւ արդեն ավարտվում է նոյեմբեր ամիսը, սակայն դեռ չի վճարվել նույնիսկ սեպտեմբերի կրթաթոշակը: Մեզ չհաջողվեց այդ առնչությամբ մեկնաբանություններ ստանալ բուհի ղեկավարությունից: Հուսանք, որ պատճառը ֆինանսատնտեսական ճգնաժամի նոր ալիքը չէ:
ԵԿԵԼ ԵՆ Նոյ 22,2011 00:00 Արդեն Երեւան են ժամանել ԵԺԿ դիտորդները` հանդիպելու ԵԺԿ-ին անդամակցել ցանկացող կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Երեկ ԵԺԿ դիտորդները հանդիպել են կոալիցիայի` նախարարների հետ եւ երեկոյան ընթրել: Իսկ այսօր վաղ առավոտից սպասվում են նրանց հանդիպումներն ԱԺ-ում` խմբակցությունների հետ: Հիշեցնենք, որ ԵԺԿ-ին են ցանկանում անդամակցել կոալիցիոն 3 կուսակցություններն ու ընդդիմադիր «Ժառանգություն»-ը:
ՄԵԿՆԵՑԻՆ Նոյ 22,2011 00:00 ՀՀՇ վարչության պատվիրակությունը` կուսակցության նախագահ Արամ Մանուկյանի գլխավորությամբ, երեկ մեկնել է Իտալիա` մասնակցելու Եվրոպայի լիբերալների եւ բարեփոխիչների կուսակցության 23-րդ համագումարին: ՀՀՇ պատվիրակությունը բավական մեծ է` բաղկացած 7 հոգուց: Արամ Մանուկյանը «Ժողովուրդ»-ին փոխանցեց, որ այս համագումարում սպասվում է նաեւ Եվրոպայի լիբերալների նախագահի ընտրություն: Ուշագրավ է այն փաստը, որ կոալիցիոն կուսակցություններն էլ ցանկանում են ընդգրկվել Եվրոպայի ժողովրդական …
ՏԵՂՈՒՄ ԵՆ Նոյ 22,2011 00:00 ԱԺ նախագահի պաշտոնից Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո նրա հետ խորհրդարան եկած թիմի միայն մի մասն է հրաժարական տվել, իսկ մյուսները շարունակում են վայելել իրենց տաք անկյունը: Հովիկ Աբրահամյանի խորհրդական Ալբերտ Հերոյանն ու ԱԺ նախագահի արարողակարգի հարցերի պատասխանատու Գեորգի Մուրադյանը, որոնք համարվում էին ԱԺ նախագահի մտերիմները, շարունակում են պաշտոնավարել:
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ Նոյ 22,2011 00:00 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐՀայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից armlur.am-ին հայտնում են, որ մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ.Մեհրաբյանը, Ռ.Մաթեւոսյանը եւ Ա.Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ եւ ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված …
ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿՈՒՐՍԻ ԷՖԵԿՏԸ Նոյ 22,2011 00:00 «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում երեկ ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմում էր 384.77 դրամ: Այսպիսով` դոլարը շարունակում է թանկանալ: Հոկտեմբերից նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում մեկ դոլարն արժեւորվել էր գրեթե 13 դրամով` 372-ից հասնելով շուրջ 385 դրամի:Դրամ-դոլար փոխարժեքի` այս սեզոնի համար բնորոշ տատանումներին վաղուց արդեն բացատրություն գտնված է. օլիգարխները հենց այս եղանակին են Հայաստան ներկրում Նոր տարվա ապրանքները: …
ՆԺԿ ԱԿՏԻՎԻ ՆԻՍՏ Նոյ 22,2011 00:00 2011թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ՆԺԿ ակտիվի հերթական ժողովում «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը, անդրադառնալով Եվրասիական միության ընտանիքին Հայաստանի մաս կազմելու հեռանկարին, համոզմունք է հայտնել, որ Հայաստանն անվերապահորեն պետք է միանա 2011թ. նոյեմբերի 18-ին Մոսկվայում ՌԴ-ի, Ղազախստանի եւ Բելառուսի ղեկավարների կողմից Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու մասին արդեն ստորագրված հուշագրին:
22 Նոյեմբեր 17:35 Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից հեռացել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին
19 Նոյեմբեր 23:08 Աղազարյանը մերժել է Ալեն Սիմոնյանին, կանչել են ՔՊ վարչություն. մանդատը վայր պետք է դնի
21 Նոյեմբեր 15:42 Հրանտ Թոխատյանը հայտնվել է հիվանդանոցում. Լուիզա Ներսիսյանը մանրամասներ է հայտնել նրա առողջական վիճակից
30 Հոկտեմբեր 16:59 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԲԱՑԱՌԻԿ. «Վանաձոր»-ի բանտում կալանավորները պատուհանից պարանով հեռախոս են միմյանց փոխանցում
07 Նոյեմբեր 11:55 Հրազդանի կիրճում էքսկավատորով հենց նոր ոչնչացվեց 300.000 տարի առաջ ձևավորված բնական հուշարձան. Հայկ Դեմոյան
20 Նոյեմբեր 17:51 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանցագործ աշխարհը ճանաչող մարդ պետք է նշանակվեր, բայց եթե կին է, տրագեդիա չէ․ ՀՀ նախկին ոստիկանապետը՝ Արփինե Սարգսյանի մասին