Ես սովորում եմ Երեւանի ավիացիոն վարչությանն առընթեր ավիաուսումնական կենտրոնի 2-րդ կուրսում, ապրում սոցիալական ծանր պայմաններում: Մայրս երկրորդ կարգի հաշմանդամ է, քանի որ 1988թ. երկրաշարժի ժամանակ կորցրել է մի ոտքը, հայրս` անհայտ բացակայող, քույրս` անչափահաս: Իմ ուսման վճարը կազմում է 200 հազար դրամ, որը, սակայն, ես չունեմ: Ստիպված պետք դուրս մնամ, չնայած, որ շատ եմ սիրում …