ԼՂՀ-ում նախագահական ընտրությունները կկայանան հուլիսի 19-ին Մար 29,2012 15:40 armlur.am -ին ԼՂ նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունները կայանալու են 2012թվականի հուլիսի 19-ին: Որոշումը կայացվել է մարտի 29-ին Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում: Նախորդ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կայացել էին 2007թվականի հուլիսի 19-ին: Դրանց արդյունքում նախագահ էր դարձել Բակո Սահակյանը:
Հիտլերի դեմքով զուգարանի թուղթ Մար 29,2012 15:37 Գերմանացի գեղանկարիչ Գեորգ Բուխրուքերը Ադոլֆ Հիտլերի դեմքով զուգարանի թուղթ է ստեղծել: Թուղթն արժե 4 եվրո, եւ այն մեծ քննադատության է ենթարկվել:”Ես այժմ նամակներ եմ ստանում տարբեր երկրներից, արդեն ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից պատվերներ ունեմ”, – ասել է գեղանկարիչը, հավելելով, որ իր աշխատանքը բացի կենցաղային իր լինելուց նաեւ հումորի աղբյուր է:
բացառիկ հյուրանոց` հանքահորում (լուսանկարներ) Մար 29,2012 14:23 Չինաստանի Սունցիան քաղաքի հանքահորերից մեկում կկառուցվի իր տեսակի մեջ եզակի Water World հյուրանոցը:Նախագիծը պատրաստվել է Atkins Design Studio ընկերության կողմից: Նախագծի բացառիկությունը ոչ միայն դրա դիզայնն է, այլև գտնվելու վայրը. հյուրանոցը նախատեսվում է կառուցել 100մ խորությամբ հանքահորում: Հյուրանոցում կլինի 400 սենյակ` 1000 մարդու հյուրընկալելու հնարավորությամբ: Water World-ը կունենա նաև ռեստորաններ, 10 մետրանոց ակվարիում, ինչպես նաեւ …
համազգային գործադուլ Իսպանիայում Մար 29,2012 14:18 Իսպանիայում այօր համազգային գործադուլ է, հայտնում է : Սա առաջին խոշոր բողոքի ակցիան է, որին բախվում է Իսպանիայի ներկայիս կառավարությունը:Գործադուլը կազմակերպել են երկրի երկու խոշորագույն արհմիությունները:Աշխատավորները դժգոհում են նոր օրենքի դեմ, որով գործատուների համար հեշտացվել է աշխատակիցներին աշխատանքից ազատման գործընթացը:Իսպանական արհմիությունները դժգոհ են նաեւ կառավարության սահմանած խիստ տնտեսական միջոցներից: Նշենք, որ Իսպանիան Եվրամիության երկրների թվում …
ՕԵԿ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին Մար 29,2012 13:04 ՕԵԿ հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 7-ին` Ազատության հրապարակում, իսկ քարոզարշավի հենց առաջին օրը կլինի կուսակցության նախընտրական ծրագրի շնորհանդեսը. այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:Բիշարյանի խոսքով՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՕԵԿ-ը նպատակ ունի ամենաքիչը կրկնապատկել այս պահին ԱԺ-ում ունեցած իր մանդատները: “Մենք այս հարցում վճռական ենք: Միաժամանակ, վաղ է հատուկ թվեր նշել, թե …
Բրեդֆորդում կբացվի ինտերնետի պատմության յուրահատուկ ցուցասրահ Մար 29,2012 12:58 Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում կբացվի ինտերնետի պատմության յուրահատուկ ցուցասրահ,-գրում է BBCին:Նախագծի հեղինակների խոսքերով` մարդկանց համար կարևոր է ինտերնետի ծագման մասին տեղեկություններ իմանալը:Նախագծի ընդհանուր արժեքը շուրջ 2 մլն դոլար է: Ցուցասրահը կբացվի ուրբաթ, բոլոր այցելուների մուտքն ազատ է:Իր տեսակի մեջ եզակի ցուցասրահը բաղկացած կլինի երկու բաժնից: Առաջինում կցուցադրվի ինտերնետի նախապատմությունն ու պատմությունը, իսկ մյուս բաժինը պարբերաբար …
Nokia-ն կթողարկի 2 նոր սմարթֆոն Մար 29,2012 12:49 Nokia-ն թողարկման է պատրաստում 2 բյուջետային սմարթֆոն՝ հիմնված MeeGo օպերացիոն համակարգի վրա,- գրում է Netbooknews-ը: Նոր սմարթֆոնների նկարագրությունը, գինը, թողարկման ժամկետը դեռ հայտնի չեն: Բյուջետային սմարթֆոնների թողարկմամբ զբաղվող ստորաբաժանումը կոչվում է Next Billion Group: Այն ղեկավարում է Nokia-ի փոխնախագահ Մերի Մաքդաուելը:Նախատեսվում է, որ նոր սարքավորումները կլինեն ավելի մատչելի, քան Lumia-ն, բայց ավելի թանկ, քան Asha-ն:
ջրահեղձ է եղել 20 կոնգոցի ֆուտբոլիստ Մար 29,2012 12:44 Կոնգոյի Վերջան ֆուտբոլային ակումբի 20 խաղացողներ խորտակվել են Զամբեզի գետի վտակնեից մեկում, երբ վերադառնում էին Զամբիայում անցկացրած ֆուտբոլային հանդիպումից: Աղբյուրի տվյալներով, ֆուտբոլիստները եւ երկրպագուները վերադառնում էին երեք նավակներով, երբ նրանց մոտով բարձր արագությամբ անցավ մոտորանավակը եւ բարձր ալիք առաջացրեց, որն էլ շուռ տվեց նավակները: Արդյումքում ջուրն է ընկել 100 մարդ: Փրկարարները կարողացել են փրկել միայն …
Շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ Մար 29,2012 12:32 Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ շուկայում հայտնաբերվել է չմակնշված ձվերի խմբաքանակ:Ծառայության տեսուչների կողմից այս պահին իրականացվում են համապատասխան գործողություններ՝ ձվի նշված խմբաքանակը շուկայից ամբողջությամբ դուրս բերելու ուղղությամբ:Ծառայությունը կոչով դիմում է քաղաքացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, իսկ նման խախտումների դեպքեր հայտնաբերելու դեպքում զանգահարել Ծառայության թեժ գծի հեռախոսահամարով (45-74-21):
Գեղասահորդը թունավորվել է Մար 29,2012 12:27 Նիցայում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում սննդային թունավորում է ստացել ռուսաստանցի Իլյա Տկաչենկոն, որը Եկատերիան Ռյազանովայի հետ հանդես է գալիս զուգասահքում: Այդուամենայնիվ զույգը դուրս է եկել պայքարի` կարճ ծրագրում գրավելով 10-րդ տեղը:Տկաչենկոն հայտնել է, որ թունավորվել է ծովամթերքից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
15 Մայիս 23:48 Լոռիում որոնում են ռեստորանի աշխատակցուհուն․ նախնական տեղեկություններով՝ նա անզգուշաբար Փամբակ գետն է ընկել
16 Մայիս 19:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էդ Դոն բառը փոխվել ա, արդեն ուրիշ բառով են իրան դիմում. ՀՀ ոստիկանապետի պատասխանը՝ քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանին՝ «Դոն Պիպոյին»
15 Մայիս 11:09 ՖՈՏՈ․ Վանաձորի երբեմնի ճանապարհաշինության «Լոռու ՃՇՇ» ընկերությունը հայտնվել է պետգնումների «սև ցուցակում»
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
14 Մայիս 12:54 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․Սրբազան
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին