Coca-Cola-ն եվ Pepsi-ն ալկոհոլ են պարունակում Հուն 27,2012 20:02 Ֆրանսիական հետազոտությունը պարզել է, որ Coca-Cola-ն եւPepsi-ն ալկոհոլի հետքեր են պարունակում: Հետազոտությունն իրականացրել է Փարիզում տեղակայված Սպառողների ազգային ինստիտուտը: Ըստ մասնագետների՝ ալկոհոլի քանակությունը գազավորված ըմպելիքների 1 լիտրում 10 մգ-ից էլ քիչ է: Ուսումնասիրության ենթարկված 19 գազավորված ըմպելիքներից ալկոհոլ չեն պարունակել միայն Auchan, Cora, Casino, Leader Price և Man U-Cola բրենդների արտադրանքները: Ի պատասխան հետազոտության՝ Cola-ն …
Թոշակառուն խաղատանը հաղթել է 378,270 հազար եվրո Հուն 27,2012 19:55 Էստոնիայի բնակչուհի թոշակառու կինը, գնումների ժամանակ, ցանկանալով պատսպարվել անձրեւից, այցելել է խաղատուն, որտեղ եւ հաղթել է 378,270 հազար եվրո: “Իրականում, ես այդ օրը նպատակ չունեի այցելել խաղատուն: Ընդամենը առեւտրի սրահ էի գնացել, թավա գնելու համար, սակայն ուժեղ անձրեւ տեղաց եւ միակ մոտիկ “թաքստոցը” խաղատունն էր”:
Կասկած չկա, որ Ադրբեջանն ագրեսոր է. Շարմազանով Հուն 27,2012 19:47 Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն այսօր հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է Արցախին տրամադրել ինքնավարության բարձր կարգավիճակ, միաժամանակ Հայաստանին անվանելով օկուպանտ երկիր: “Այդ պահը հստակ պետք է նշվի հայտարարություններում. հարկավոր է անվանել ագրեսորին”,-նշել է Մամեդովը: Ի պատասխան Մամեդովի այդ հայտարարությանը` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել …
Վաղը մի քանի երթուղիներ չեն գործի Հուն 27,2012 19:31 Երևանի քաղաքապետարանից armlur .am-ին հայտնում են, որ մայրաքաղաքի թիվ 64,11,92 և 97 միկրոավտոբուսային և թիվ 43 ավտոբուսային երթուղիներում անցկացվող մրցույթով պայմանավորված՝ հունիսի 28-ին, օրվա առաջին կեսին, նշված երթուղիներում ժամանակավորապես կդադարեցվի ուղևորների սպասարկումը։ Պատճառված ժամանակավոր անհարմարության համար հայցում են բնակչության ներողամտությունը։
Ապօրինի հողահատկացումներ Սեվան ազգային պարկում Հուն 27,2012 19:17 ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանումների պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ: Ուսումնասիրելով “Սևան ազգային պարկ” ՊՈԱԿ-ի հողամասերի վարձակալության, կառուցապատման տրամադրման վերաբերյալ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը` …
ԼԱՎ ԿԼԻՆԵՐ՝ ԻՆՔՆԱԹԻՌ ՆՎԻՐԵԻՆ Հուն 27,2012 19:11 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի գլխավորած պատվիրակությանը: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից armlur .am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկմանը, ինչպես նաեւ մեր հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի զարգացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել այս ոլորտում երկու հայկական պետությունների …
Կարգադրել է Հուն 27,2012 19:02 “Ժողովուրդ”-ը տեղեկացավ, որ ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած “Երկրապահ” կամավորականների միության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանն օրերս կարգադրել է իր աշխատասենյակ բերել մի քանի ուշագրավ իրեր: Հրահանգից հետո խորհրդարանի նրա աշխատասենյակ են տարվել գազօջախ, գազի բալոն, տանկի մարտկոց եւ այլ նման իրեր: Հավանաբար գեներալն արտակարգ զարգացումներ է կանխատեսում խորհրդարանում՝ էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների տեսքով, դրա համար տանկի մարտկոցի …
Երիտասարդները գողացել են 2 նկար եվ սառնարանի շարժիչ Հուն 27,2012 18:54 Հունիսի 26-ին՝ ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Աշտարակի բաժին բերման են ենթարկել 1980 թ. ծնված Հուսիկ Ա.-ին և 1985 թ. ծնված Կոստանդ Թ.-ին, որոնք խոստովանական բացատրություններ են տվել, որ ս/թ մարտին Աշտարակ քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 91 հասցեում գտնվող առանձնատնից գողացել են 2 նկար և սառնարանի շարժիչ` պատճառելով 90.000 դրամի նյութական վնաս: Կատարվում է հետաքննություն:
Արմենիա TV-ն ընդգրկվել է НТВ-ПЛЮС-ի փաթեթներում Հուն 27,2012 18:44 “Արմենիա” հեռուստաընկերությունն տեղեկացնում է, որ սույն թվականի հունիսի 25-ին “Արմենիա TV”-ն ընդգրկվել է հանրահայտ “НТВ-ПЛЮС” արբանյակային թվային հեռուստատեսության “Բազային” և “Բազային+” (“Базовый” и “Базовый Плюс”) փաթեթներում: Այսպիսով, հավելումն “Eutelsat 36 B” և “Hotbird” արբանյակների, որոնցով “Արմենիա TV”-ի հաղորդումները հասանելի են գրեթե ողջ աշխարհում, “НТВ-ПЛЮС”-ի “Բազային” և “Բազային+” փաթեթների շնորհիվ, “Արմենիա” հեռուստաընկերության հաղորդումները հասանելի կլինեն Ռուսաստանի …
Գողացել էր օղի թորելու կաթսա Հուն 27,2012 18:37 Հունիսի 26-ին, ժամը 13.40-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելիս, Ազատավան գյուղից բերման են ենթարկել նախկինում դատված, 45-ամյա Արթուր Գ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա մարտին համագյուղացիներից մեկի բակից գողացել է օղի թորելու սարքի ալյումինե կաթսա` պատճառելով 20 հազար դրամի նյութական վնաս: Կաթսան հետագայում վերադարձրել է: Կատարվում …
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
26 Դեկտեմբեր 07:43 Ինչ կրթություն է ստացել եւ ինչ խորհուրդներ է տալիս վերադասին Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդական Համլետ Գեւորգյանը. «Ժողովուրդ»
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
20 Դեկտեմբեր 16:34 Ազատ գյուղում 15 զինծառայողի կյանք խլած զինվորականը ուշագրավ հայտարարություն է արել
20 Դեկտեմբեր 14:47 13 տարեկան երեխան ցուցմունք է տվել, որ մամայի հետ հարաբերություն ունեցողի ընկերն իրեն ասել է հանվիր և պառկիր. փորձագետ
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը