Երկնքից խաղալիք արջուկներ են թափվել Հուլ 04,2012 16:00 Բելառուսի մայրաքաղաք Մինսկի երկնքից այսօր առավոտյան խաղալիք արջուկներ են թափվել: Խաղալիքները թափվել են արտասահմանյան օդանավից: Խաղալիքների վրա եղել են խոսքի ազատությանն աջակցության կարգախոսներ,- գրում է lenta.ru-ն: Անհայտ օդանավը թռչել է հարեւան Լիտվայի տարածքից ու առանց թույլտվության ներխուժել Բելառուսի օդային տարածք: Ակցիայի նպատակը, Բելառուսում ժողովրդավարական գործընթացներին աջակցությունն է:
Սառեցնող բաճկոն՝ սրտի հիվանդների համար Հուլ 04,2012 15:39 Գերմանացի գիտնականները ստեղծել են սառեցնող բաճկոն՝ ինֆարկտի դեպքում հիվանդներին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար: Ժիլետի բարձիկները լցվում են ջրով եւ միացվում ցեոլիտի բեռնարկղին: Բռնակը բացելիս ցեոլիտը սառեցնում է ջուրը մինչեւ 0 աստիճան: Այնուհետեւ հագուստ-սարքը կարող է աշխատել առանց սնուցման աղբյուրի:
Թիկնապահների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից Հուլ 04,2012 15:32 Թիկնապահների մասին օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի հունվարի 1-ից: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը: Հարցին, թե ինչո՞ւ 2013-ի հունվարի 1-ից եւ ոփչ հիմա, Սահակյանը պատասխանեց, որ սույն օրենքը ոլորտը կարգավորող նոր օրենք է, հետեւաբար մի շարք միջոցառումներ են անհրաժեշտ, որպեսզի օրենքը լիարժեք կյանքի կոչվեր: Օրինակ, դրա համար պետք …
Հուլիսի 10-ին 9, 14 եվ 38 երթուղիների աշխատանքը կդադարեցվի Հուլ 04,2012 15:17 Երեւանում ուղեւորափոխադրումներ իրականացնելու նպատակով քաղաքապետարանի կողմից նախապես հայտարարված հուլիսի 6-ին կայանալիք մրցույթը, կառավարության որոշմամբ հայտարարված հանգստյան օրերի կապակցությամբ տեղափոխվել է հուլիսի 10-ին։ Հուլիսի 10-ին կայանալիք մրցույթով պայմանավորված՝ օրվա առաջին կեսին ժամանակավորապես կդադարեցվի միկրոավտոբուսային թիվ 9, 14 եւ 38 երթուղիների աշխատանքը։ Պատճառած անհանգստության համար, քաղաքապետարանըհայցում է բնակչության ներողամտությունը։
ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՄԵԶ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉԻ ՏՎԵԼ. ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ Հուլ 04,2012 15:15 Սովորություն չեմ ունեցել թերթերի հրապարակումների առնչությամբ խոսել: Սակայն “Հրապարակ” թերթի “Ֆիդայական գնացքը վաղուց գնացել է” հոդվածը ինձ լուրջ մտահոգությունների տեղիք տվեց: Նախ մեկ դիտողություն. ոչ թե Սմբատ Այվազյանն է կամավորներ հավաքագրում, այլ “Մեծն Տիգրան” աշխարհազորային գունդը, որը հայտարարել է կամավորականների հավաք՝ իր մարտական կարգերը վերականգնելու, լրացնելու եւ Հայոց բանակի առաջամարտիկների կողքին կանգնելու համար (մեջբերում գնդի …
Վարչապետն ու Հրայր Թովմասյանը վիճել են Հուլ 04,2012 15:06 Հայաստանի կառավարության այսօրվա` հուլիսի 4-ի նիստի ընթացքում անսպասելի վեճ ծագեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի միջեւ: Վերջինս ներկայացնում էր նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկին հավանություն տալու հարցը: Հարցը ներկայացնելուց հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը լրացուցիչ քննարկումների առաջարկ արեց, …
Այսօր ԱՄՆ-ի անկախության օրն է Հուլ 04,2012 15:03 Հուլիսի 4-ին ԱՄՆ-ը նշվում է Անկախության օրը, որը համարվում է ԱՄՆ-ի հիմնական պետական տոնը: Այն նշվում է Անկախության հռչակագրի (Declaration of Independence) ընդունման պատվին: Նշենք, որ 1776 թ. հուլիսի 4-ին 13 նահանգների ներկայացուցիչները Ֆիլադելֆիայի քաղաքական խորհրդում ստորագրեցին մի փաստաթուղթ, որը Միացյալ Նահանգները հռչակեց Բրիտանական թագավորությունից անկախ ու ինքնուրույն պետություն:
SOS! Ահազանգում են ՀՀ քաղաքացիները Հուլ 04,2012 14:46 Այս պահին բուլդոզերներով քանդում են Խոսրովի արգելոցի՝ դեպի Հավուց-Թառ տանող ճանապարհը. “Ո”չ մի թույլտվութուն չկա, ո”չ մի փորձաքննություն չի անցել, զանգում ենք բնապահպանության նախարարության թեժ գիծ, ասում են “դե եր”ի, հավանաբար ունեն, եսիմ, տեղյակ չենք” Հերթական անգամ առանց հաշվի առնելու շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ինքնագործունեությամբ են զբաղվել որոշ անհատներ։ Ո՞ւմ և ինչի համար է քանդվում …
Թոմ Կրուզն ամենաբարձր վարձատրվող դերասանն է Հուլ 04,2012 14:43 Forbes ամսագիրը հրապարակել է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանների անունները։ Առաջին հորիզոնականում գտնվում է Թոմ Կրուզը, ով մեկ տարվա ընթացքում վաստակել է 75 մլն դոլար, որի մի մասը Կրուզը ստիպված կլինի տալ փոխանցել կնոջը։ Անցած տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը՝ Լեոնարդո դի Կապրիոն, ով վաստակել էր 77 մլն, այս տարի 37 մլն-ով երկրորդ հորիզոնականը կիսում է Ադամ …
Նեմեցը դեռեվս հրաժարական չի տվել.Արամ Մանուկյան Հուլ 04,2012 14:38 ՀՀ Գլխավոր դատախազության շենքի մոտ քիչ առաջ ավարտվեց Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ արդար քննություն անցկացնելու համար պայքարող ակտիվիստների քայլերթը: ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ակցիայի մասնակիցներին հայտարարեց, որ ոչինչ ավարտված չէ և ամեն ինչ նոր է սկսվում: “Նեմեցը դեռևս հրաժարական չի տվել: Ինքը էլի է եղել, որ հայտարարել է, բայց հրաժարական չի տվել: Օրենքն ասում է, …
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
09 Մայիս 23:57 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանն այս պահին բուժում է քայլերթից առաջացած ոտքերի բազմաթիվ վնասվածքները
10 Մայիս 07:10 Հետևելով ՔՊ-ականի կոչին` տվյալներ հավաքեցինք` չգրանցված մարզիչ կնոջ մասին. «Ժողովուրդ»
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
10 Ապրիլ 16:32 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արգավանդի ճանապարհին մեքենայից 36 կգ ոսկի գողացողները եղել են ԱԱԾ կեղծ համազգեստով․ մանրամասներ
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց