65-ամյա պապիկը հղի է Հուլ 04,2012 13:32 Շվեդիայում 65-ամյա պապիկը հղիացել է: Անալիզի արդյունքները հաստատել են, որ տղամարդն իսկապես փոքրիկի է սպասում: Ըստ բժիշկների նախնական եզրակացության` հղիության պատճառ է հանդիսացել Էլոֆսոնի օրգանիզմում կանանց օրգանիզմին բնորոշ բակտերիաների առկայությունը: Ցնցված լինելով կատարվածից` Էլոֆսոնը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. “Սուրբ Հոգին այցելեց ինձ եւ հղիացրել”:
Ֆրանսիան կթույլատրի միասեռ ամուսնությունները Հուլ 04,2012 13:25 Ֆրանսիայում միասեռականները 2013-ից իրավունք կունենան ամուսնանալ եւ երեխաներ որդեգրել: Համապատասխան օրենքը ուժի մեջ կմտնի 2013-ի առաջին կեսին: Այս մասին հաղորդել է վարչապետը խորհրդարանում իր ելույթի ժամանակ: Միասեռականների ամուսնության եւ երեխա որդեգրելու իրավունք կտրվի բոլոր զույգերին՝ առանց խտրականության: Հիշեցնենք, որ այս օրենքի օրինականացումը համարվում էր երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումերից մեկը:
Ակցիան շարունակվում է Գլխավոր դատախազության առջեվ.լուսանկարներ Հուլ 04,2012 13:08 “Պահանջում ենք պատժել “Հարսնաքարում” տեղի ունեցածի բոլոր մեղավորներին” նախաձեռնությունն այս պահին ակցիան շարունակվում է Գլխավոր դատախազության առջև։ Նշենք, որ բողոի ակցիան մեկնարկել էր Ազգային Ժողովի առջևից, որից հետո ակցիայի մասնակիցները երթով շարժվել էին դեպի Գլխավոր դատախազության շենք։ Ոստիկանների գործողությունը համակարգում է Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը։ Ինչպես հաղորդում է armlur .am-ի լրագրողը փողոցի երթևեկությունը մասնակիորն կատվածահար …
ԿԸՀ-ն կքննարկի ՀՀԿ-ական թեկնածուների ինքնաբացարկների հարցը Հուլ 04,2012 13:02 ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական շենքում այսօր՝ ժամը 15:00-ին, կգումարվի հանձնաժողովի հերթական նիստ: Ըստ ԿԸՀ մամուլի հաղորդագրության՝ նիստի օրակարգում ներառված է ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների` Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը: Կկազմվի նաև արձանագրություն` Ազգային ժողովի պատգամավոր ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի …
ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ԹՐԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հուլ 04,2012 12:57 Վերջերս ուշագրավ հրապարակմամբ է հանդես եկել իսպանական Tolledo blade թերթը: Ըստ թերթի` Իսպանիայի Թոլեդո քաղաքից Հայաստան է տարվել 12 թանկարժեք թուր, որոնք պատվիրվել են դեռ երեք տարի առաջ: Լավատեղյակ աղբյուրը թերթին հայտնել է, որ այդ թրերը պատվիրվել են այս տարվա փետրվարի 12-ին “Տիրոջ հանդիպման օրվան” նվիրված հատուկ երդման արարողություններից մեկում օգտագործելու համար: Իսկ այդ արարողությունը, …
Գողացել է բջջային հեռախոս Հուլ 04,2012 12:55 Հուլիսի 3-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, գողություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 34-ամյա Դավիթ Ղ.-ն, որը խոստովանել է, որ մայիսին 42-ամյա Գերասիմ Հ.-ին պատկանող բջջային հեռախոսների վերանորոգման կետից, աշխատակցի զբաղված եւ անուշադիր լինելու հանգամանքից օգտվելով, գողացել է բջջային հեռախոս: Գողոնն առգրավված է, նախապատրաստվում են նյութեր:
Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի դատախազություն (ֆոտո) Հուլ 04,2012 12:25 ԱԺ-ի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներին միացել են նաև ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը եւ Նիկոլ Փաշինյանը: Մասնակիցները շարժվել են դեպի դատախազություն: Նիկոլ Փաշինյանը իր ելույթում նշեց, որ օլիգարխիան Հայաստանում պետք է տապալվի: Նա հիշեցրեց, թե ինչպես Ալրաղացի Լյովիկի թիկնապահները “Օդնոկլասնիկ” սրճարանում սամասուդի ենթարկեցին ՀՀ քաղաքացու. “Հայաստանում թևածում է միակ տղամարդու սինդրոմը, և …
ԱԺ 4 խմբակցություններ Հարսնաքարի միջադեպի հարցով դիմել են ԱԺ նախագահին Հուլ 04,2012 11:56 Այսօր` հուլիսի 4-ի առավոտյան, Ազգային ժողովի 4 խմբակցությունների (ՀՅԴ, “Ժառանգություն”, ՀԱԿ, ԲՀԿ) ղեկավարների ստորագրությամբ պաշտոնապես դիմում է փոխանցվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` կապված “Հարսնաքար” ռեստորանում դաժան ծեծի արդյունքում մահացած Վահե Ավետյանի գործի հետ: Դիմումում մասնավորապես ասվում է. “Հունիսի 17-ին ,Հարսնաքարե ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանվել է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի …
Բողոքի ակցիա` Լոս Անջելեսում Հուլ 04,2012 11:52 Հուլիսի 5-ին, ժամը 12:00-ին Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսության դիմաց տեղի է ունենալու բողոքի ակցիա ի հիշատակ ՀՀ ՊՆ բուժծառայության մայոր Վահե Ավետյանի: Ակցիայի մասնակիցները վճռականորեն պահանջելու են օրենքի ողջ խստությամբ պատժել բոլոր մեղավորներին եւ վերացնել Հայաստանում ձեւավորած քրեաօլիգարխիկ կառույցները: Բողոքի ակցիան կազմակերպել են Լոս Անջելեսում հայտնի հեռուստալրագրողներ` Ռուդիկ Հովսեփյանը եւ Անահիտ Մարտիրոսյանը:
Վրաերթ Ավանում Հուլ 04,2012 11:50 Հուլիսի 3-ին՝ ժամը 16.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ավանի Խուդյակովի փողոցում գտնվող “Էվրիկա” սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 17-ամյա մի աղջկա։ Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ աղջիկը նույն օրը, ժամը 21.00-ին, մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց, որտեղ ստացել է բուժօգնություն և գնացել: Կատարվում է քննություն:
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
11 Մայիս 07:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով․ «Ժողովուրդ»
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
10 Մայիս 19:41 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լափամանից կտրված աբիժնիկը իրենք էին, որ մի փոր հացի համար եկան Արցախը տվեցին.դերասան Գեւորգ Գեւորգյան
09 Մայիս 17:01 Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են Հայաստանի մի շարք մարզերից զինվորականների դուրսբերման շուրջ. Պեսկով
10 Մայիս 11:43 Ով է երեկ Հրապարակում քաղաքացիների մեջ «Կամազ»-ով ներխուժած քաղաքացին և ինչ է պատմել իրավապահներին
27 Ապրիլ 15:16 Ղարաբաղի բոլոր նախկին ղեկավարները տեղափոխվել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի բազայից․ Հայաստանի դեսպան
22 Ապրիլ 19:40 ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց
03 Մայիս 14:15 «Արցախը հանձնել են թշնամուն, եկել․ ի՞նչ հեքիաթներ են պատմում»․ Ղազարյանը՝ Քյոխի հայտարարությունների մասին