Չբացահայտված Օձունե ֆիլմաշարը՝ Ազգային կինո Մար 11,2013 12:43 “Հայկական կինոյի զարթոնք” կինոկենտրոնի խորհուրդը “Ազգային կինո” մրցանակ է շնորհել “Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի” բարեգործական հիմնադրամի պատվերով նկարահանված “Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարին՝ հայկական ճարտարապետության այդ մեծ գլուխգործոցը բացահայտելու, հանրամատչելի ներկայացնելու, քրիստոնեական արժեքն ու ոգին հաշված րոպեների ընթացքում հիանալիորեն փոխանցելու համար: Ներկայացնում ենք “Չբացահայտված Օձուն” ֆիլմաշարի սերիաներից մեկը։
Րաֆֆի Հովհաննիսյանը մերժել է Սերժ Սարգսյանին Մար 11,2013 12:36 ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանից Panorama .am-ը փորձել է պարզել, թե արդյոք Սերժ Սարգսյանը նախատեսում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին, թե՝ ոչ: Պարո՛ն Արզումանյան, արդյո՞ք Հանրապետության նախագահը ծրագրում է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանին: Արզումանյան.-Գիտե՞ք, երեկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը զանգահարել է պարոն Հովհաննիսյանին հենց հանդիպման պաշտոնական հրավերը փոխանցելու համար: Մենք ափսոսանքով ենք արձանագրում պարոն Հովհաննիսյանի մերժումը՝ …
ՕՐԸ ԿԳԱ` ԲԱՐԻՆ ԷԼ ՀԵՏԸ Մար 11,2013 12:30 Երգիչ ԱՐՄԵՆ ԽՈՒԲԼԱՐՅԱՆԻ կարծիքով՝ Հայաստանում երգարվեստով կայուն գումար վաստակելը դժվար է, երգիչների հիմնական եկամուտը դրսի ելույթների շնորհիվ է: Ի դեպ, երգչի ուղին է բռնել նաեւ նրա դուստրը` Օվսաննա Խուբլարյանը, որը մասնակցում էր “Հայաստանի ձայնը” մրցույթին: Իսկ մինչ այդ նա մասնակցել է “X factor”, “Հայսուպերսթար”, “Մանկական Եվրատեսիլ” մրցույթներին, “Նոր ալիք”-ի նախընտրական փուլին… Այս պարագայում երեւի տեղին …
Եթե որեվէ դեպք է արձանագրվել զորակոչի կամ ծառայության ընթացքում, դիմե՛ք մեզ Մար 11,2013 12:27 Արծրուն Հովհաննիսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. “Հարգելի լրագրողներ, կրկին դիմում եմ Ձեզ խնդրանքով: Ինչպես հասկանում եմ՝ հնարավոր չէ անտեսել դատական այն գործերը, որոնք կապ ունեն բանակի հետ: Բայց խնդրում եմ Ձեզ մեկ կամ երկու տարի առաջ տեղի ունեցած դեպքերը լուսաբանելիս կանխավ նշել, որ դրանք հին դատական գործեր են և ոչ թե նոր տեղի …
Դանակով հարվածողի ինքնությունը պարզվել է Մար 11,2013 12:24 Մարտի 10-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կիևյան կամրջի հարևանությամբ գտնվող խանութի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Գուրգեն Դ.-ն: Պարզել է, որ անհայտ անձը նույն օրը, ժամը 21.00-ին, Կիևյան փողոցի հիշյալ խանութի մոտ դանակով հարվածել է Գուրգեն Դ.-ին և պատճառել վնասվածք: Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ …
Դիմող կողմի միջնորդությունները մերժվեցին Մար 11,2013 11:46 ՍԴ-ում ընթանում է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի և Անդրիաս Ղուկասյանի դիմումների հիման վրա գործի դատաքննությունը: Դիմումատուները խնդրել են ՍԴ-ից անվավեր ճանաչել ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները և դրանց հիման վրա ՀՀ նախագահ ընտրվելու մասին ԿԸՀ-ի փետրվարի 25-ի որոշումը: Դատական նիստի սկզբում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ներկայացնելով դատաքննության մասնակիցներին, նշեց, որ ՀՀ նախագահի …
Մարդու իրավունքների վիճակը Պետական եկամուտների կոմիտեի ոլորտում Մար 11,2013 11:42 Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը “Օմբուդսմենի զեկույց 2012-ում” հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեի գործունեության թերացումներն ու դրական զարգացումները։ Ստորև ներկայացնում ենք այն։ Պետական եկամուտների կոմիտեի գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները. • Մտահոգիչ են բազմաթիվ դեպքերը, երբ հարկային կամ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք միաժամանակ զբաղվում են նաև ձեռնարկատիրական գործունեությամբ: Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ առանձին …
Շմոլ գազից 14-ամյա աղջիկ է թունավորվել Մար 11,2013 11:40 Մարտի 10-ին, ժամը 17.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Սեւանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վարսեր գյուղի 14-ամյա մի բնակչուհի: Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, գազի կաթսայի թերայրման հետեւանքով առաջացաց շմոլ գազի արտահոսքից: Կատարվում է քննություն:
միակողմանի ծնողազուրկ երեխաների ընտանիքը երազում է օրինականացնել իրենց տնակը (տեսանյութ) Մար 11,2013 11:37 Ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի և նրա գործընկերների նախաձեռնությամբ անցած ամիս իրականացված լոսանջելեսյան բարեգործական հեռուստամարաթոնի ժամանակ հավաքված դրամական միջոցներով գնված վառելափայտի տրամադրման և Գյումրու “Կազաչի պոստ” կոչվող թաղամասի տնակային ավանում բնակվող ընտանիքների ապրելակերպի մասին պատմող տեսանյութ պատրաստելու նպատակով “Շիրակ կենտրոնի” աշխատակիցներս հերթական բարեգործական այցելությունը կատարեցինք նշված ավան: Այդ տնակային ավանում մենք պատահաբար հանդիպեցինք իր 10 միակողմանի …
Սերժ Սարգսյանն այսօր կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Մար 11,2013 10:36 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր` մարտի 11-ին, աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Մոսկվայում մարտի 12-ին կկայանա Սերժ Սարգսյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:ՀՀ նախագահի 2013թ. ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանի արտերկրյա առաջին այս այցի ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգ, այդ թվում՝ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:Երկկողմ հարաբերությունների օրակարգից …
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
26 Դեկտեմբեր 22:00 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հորս պատասխանները խցանման նյարդի ազդեցության տակ են եղել. Ավինյանը՝ հոր պահվածքի մասին
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
13:48 Բացառիկ լուսանկարներ․ կնոջը թաքցրել են մեքենայի մեջ, որ գազալցակայանում չիմանան, որ մեջը մարդ կա․ մանրամասներ՝ Դդմաշենի գազալցակայանի պայթյունից
24 Դեկտեմբեր 14:55 Այսուհետ բնակարանների աղբահանության վճարները կհաշվվեն ոչ թե ըստ անձերի, այլ՝ ըստ մակերեսի
20 Դեկտեմբեր 23:09 Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանին մեկուսացրել են իր ընտանիքի կողմից վարձված փաստաբաններից
19 Դեկտեմբեր 13:02 Դատարանը անօրինական է համարել հղի կնոջը վրաերթի ենթարկած` Փաշինյանի ավտոշարասյան ղեկավար կազմի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու որոշումը