Այսօր սկսվում է Վազգեն Խաչիկյանի գործով դատավարությունը Մար 05,2013 12:40 Այսօր` հետմիջօրեին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը: Գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք: Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն …
Սերժ Սարգսյանը նոր դատավորներ է նշանակել Մար 05,2013 12:38 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ երկու դատավորներ նշանակելու մասին, տեղեկացնում է նախագահական գրասենյակի մամուլի գրասենյակը։ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները` որոշում եմ. 1) Զարուհի ՆԱԽՇՔԱՐՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր. 2) Դավիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նշանակել …
ԿԸՀ-ում աուդիտոր են նշանակել բոլոր խմբակցությունները, բացի` ՀԱԿ-ից Մար 05,2013 12:33 Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, դրանց հաշվարկման և ծախսերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով ընտրությունները նշանակվելուց հետո` տասնօրյա ժամկետում, Ազգային ժողովի յուրաքանչյուր խմբակցություն ՀՀ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունում նշանակում է Հայաստանի Հանրապետությունում աուդիտորի որակավորում uտացած ընտրական իրավունք ունեցող մեկ աուդիտորի: Ազգային ժողովի խմբակցությունների` ծառայությունում նշանակած աուդիտորները …
Այրվել է տնակ Մար 05,2013 12:29 Մարտի 4-ին, ժամը 19.07-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Լենինգրադյան փողոցում` շտապօգնության նախկին կայանի մոտ, այրվում է տնակ: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.03-ին, մարվել` 21.09-ին: Այրվել են Ն. Ղազարյանին պատկանող տնակը և գույքը` 40 քմ մակերեսով:
Տանիքը մասամբ փլուզվել է Մար 05,2013 12:28 Մարտի 4-ին, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սևանի Չարենցի 154 հասցեում գտնվող երաժշտական դպրոցի տանիքը` մոտ 40 քմ մակերեսով փլուզվել է: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ ձյան ծանրությունից փլուզվել է տանիքային ծածկի 40 քմ մակերեսով հատվածը, տեղաշարժվել՝ ճակատային մասի գլխավոր մուտքի պատը 10-20 սմ: Առկա …
Փա՜ռք քեզ, հայո՛ց Սպարապետ, շնորհավո՛ր ծնունդդ, Վազգեն Սպարապետ Մար 05,2013 12:16 “Հայոց Արծիվների” շնորհավորական խոսքը Շնորհավո՛ր ծնունդդ, Սպարապե”տ Լրանում է քո ծննդյան 54-րդ տարեդարձը: Այս հիշարժան օրը` մարտի 5-ին, մենք` “Հայոց Արծիվներս”, բարձրանալու ենք “Եռաբլուր”` մեկ անգամ ևս հարգանքի տուրք մատուցելու արժանավոր առաջնորդիդ հիշատակին: Մեր ժողովրդի օրհասական օրերին քո անհատական նկարագրով դու շաղկապեցիր մեր նոր պայքարի հավաքականությունը` անպարտելիության ուժ ներարկելով բազմաչարչար …
Կաթոցների տակ բնակվող անօթեվան միայնակ կինը բնակարան չի ստանալու (տեսանյութ) Մար 05,2013 12:08 Անօթևան Կատուշ Չախոյանը, որդու մահից հետո ապրում է միայնակ, սարսափելի խոնավ և ցուրտ պայմաններում: Պետությունը նրան զրկել է իրեն հասանելիք բնակարանը ստանալու իրավունքից` պահանջվող փաստաթղթերը ոչ ամբողջական լինելու պատճառաբանությամբ: Նրա` նույն 3 սենյականոց բնակարանին հավակնորդ եղբոր ընտանիքի անդամները հրաժարվել են տրամադրել իրենց փաստաթղթերը: Մանրամասն “Շիրակ կենտրոնի” կողմից պատրաստած տեսանյութում:
Շնորհավոր ծնունդդ, Սպարապե՛տ. (Տեսանյութ) Մար 05,2013 12:05 Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 54 տարեկան: Կդառնար, եթե չլիներ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը: Այսօր Եռաբլուրում` նրա շիրիմի մոտ, ծաղիկներ կդնեն բարեկամները, ընկերներն ու պարզապես մարդիկ, որոնք սիրում ու հարգում են սպարապետին: Բայց նաեւ ցավով պետք է նշել, որ իշխանությունները Վազգենին հիշում են տոնից տոն, առիթից առիթ: Հիշում են նրան ընտրությունից ընտրություն` …
ԼՈՒՐ ԿԱԴՐ Մար 05,2013 11:15 Լուսանկարն արվել է Սուրբ Սարգիս եկեղեցուն հարակից Հրազդանի կիրճի հատվածում:Թե ինչպես են երեխաները հասել այդ վտանգավոր վայր, դժվար է կռահել, բայց փաստ է, որ նրանք կարծես ուշադրության կարիք ունեն:
Ավտոմեքենան դուրս են բերել երթեվեկելի հատված Մար 05,2013 11:13 Մարտի 5-ին` ժամը 02.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սպիտակ – Ապարան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում մերկասառույցի հետևանաքով արգելափակվել է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Գ. Ղուկասյանին պատկանող Մերսեդես մակնիշի 78 MM 888 պետհամարանիշի ավտոմեքենան:
02 Հուլիս 16:06 ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Բանակում արգելում են զինվորներին իրենց մոտ պահել խաչ և աղոթագիրք․ ի՞նչ է պարզաբանում ՊՆ-ն
02 Հուլիս 07:21 Հայ ռազմագերիների մասին Փաշինյանի վերջին՝ «պետք է փտեն բանտերում» արտահայտությունից զատ այլ մեկնաբանություններ իշխանությունը չունի. «Ժողովուրդ»
01 Հուլիս 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել․ իրավապահները գործընթաց են սկսել
02 Հուլիս 12:09 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտասովոր իրարանցում՝ Defanse Housing թաղամասում. ինչ են արձանագրում բնակիչները
01 Հուլիս 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել․ իրավապահները գործընթաց են սկսել
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել
12 Հունիս 13:46 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստի ամբողջ ընթացքում ձայնային հաղորդագրություն է ուղարկում կոնկրետ անձանց
01 Հուլիս 15:02 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Օրենքով գող Օշականցի Գևորիկի որդին՝ Սարգիս Մելիքյանը, հրաժարվում է փորձաքննության ենթարկվել․ իրավապահները գործընթաց են սկսել
26 Հունիս 20:55 ՀՀ մարզերում բարձրախոսներով մարդկանց հայտարարում են. Փրկարար ծառայությունը ուժեղացված ծառայության է անցել