Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի երիտասարդներն ամառային ճամբարում Օգո 29,2013 14:48 “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ Ատոմ Մխիթարյան. “Խաղաղությունը տարածաշրջանում երիտասարդ սերնդի համար օրակարգային հարցերից մեկն է” “Եկեք փորձենք” /”Let’s try!”/ երիտասարդական ամառային ճամբարը համախմբել է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի 50 երիտասարդի օգոստոսի 25-ից 30-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում: Ծրագրի մասնակիցներն ընտրվել են երեք երկրների համակարգող կազմակերպությունների կողմից՝ մասնակիցների հետաքրքրվածությունը հաշվի առնելով: “Եթե Եվրոպայում երիտասարդական միջազգային համագործակցությունը բավականին զարգացած …
Աղմկահարույց գենդեր բառը հանվեց օրինագծից Օգո 29,2013 14:34 ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց “Կանաց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասինե ՀՀ օրենքի նախագիծը: Դրանով օրինագծից հանվեց “գենդեր” բառը։ Օրենքի նախագծի 5-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ասվում է, որ “գենդերային հարաբերություններ” բառերը փոխարինվել են “կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հավասար հնարավորությունները” բառերով:
Ոչնչացվել է վայրի աճած կանեփի ավելի քան 85 տոննա կանաչ զանգված Օգո 29,2013 14:20 Օգոստոսի 25-ին ավարտվեց 20-օր տեւած “Կանեփ-կակաչ-2013” համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը, որի ընթացքում հանրապետության ողջ տարածքում ոստիկանների կողմից իրականացված համալիր միջոցառումների շնորհիվ հայտնաբերվեց եւ առգրավվեց անօրինական թմրամիջոցի մեծածավալ զանգված: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների անօրինական շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից-պետությունների համագործակցության 2011-2013 թթ. ծրագրի իրականցմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի …
Վերելակի հորից դուրս բերեցին տղամարդու դի Օգո 29,2013 14:16 Քիչ առաջ դժբախտ պատահար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:40-ի սահմաններում Իսրայելյան 37 շենքի 1-ին մուտքի վերելակի հորանն է ընկել մի տղամարդ: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, այս պահին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 18 խումբը վերելակի հորից դուրս բերեցին նույն շենքի բնակիչ, 53-ամյա Համայակ Ավագյանի դին: Նշված շենքը 9 հարկանի է, իսկ …
Իմ ընկերները հեռանում են, ինչպես թռչունների երամ Օգո 29,2013 14:02 Արտագաղթը Հայաստանում մտահոգիչ ծավալների է հասել, եւ այդ մասին է վկայում անգամ պաշտոնական վիճակագրությունը: Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ ԱՎԾ-ն հրապարակեց այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը` 123 հազար 303 մարդ: Այս փաստը, թերեւս, կարելի է աննախադեպ համարել. համենայնդեպս, վերջին տարիներին նման ցուցանիշ երբեւէ չէր գրանցվել, եւ վեց ամսում ՀՀ-ից հեռացածների թիվը …
Հետախուզվողը ներկայացավ ոստիկանություն Օգո 29,2013 13:44 Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 28-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 1961 թ. ծնված Սուրեն Մ.-ն, որը օգոստոսի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, այն է` ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալը (փախցնելը) առանց հափշտակելու նպատակի:
BMW X6-ը բախվել է տաքսուն Օգո 29,2013 13:41 Ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Սարալանջի նորակառույց ճանապարհից դեպի Վաղարշյան փողոց ընթանալիս BMW X6 մակնիշի 40 ՕՕ 400 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով բախվել է իր առջևով ընթացող տաքսուն: Ինչպես հայտնում է shamshyan .com-ը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել: Վարորդները սպասում էին ապահովագրական ընկերության ներկայացուցիչներին: Ֆոտոլրագրողը հայտնում, է որ երբ վթարի վայրում տեսանկարահանման աշխատանքներ …
ԱՊՊԱ տվյալները հուլիսին Օգո 29,2013 13:34 Հայաստանում այս տարվա հուլիսի 30-ի դրությամբ՝ ԱՊՊԱ պայմանագիր է կնքվել մոտ 382,3 հազար ավտոտերերի հետ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Ավտոապահովագրողների բյուրոն: Հունիսի համեմատ ապահովագրված ավտոմեքենաների թիվն ավելացել է 7 հազարով, սակայն նախորդ տարվա վերջի համեմատ նվազ է մոտ 8 հազարով: Ապահովագրական վճարների ընդհանուր գումարը հունվար-հուլիսին կազմել է մոտ 10.7 մլրդ դրամ, փաստացի հատուցվել է …
Վրաերթ Սարյան փողոցում Օգո 29,2013 13:25 Օգոստոսի 28-ին, ժամը 21.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Սարյան փողոցի թիվ 3 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 24-ամյա աղջկա և թողնելով դեպքի վայրը` հեռացել: Աղջիկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
ՀՈՒՅՍ ՈՒՆԵՄ, ՈՐ ԱՅՍՊԵՍ ՉԻ ՄՆԱ Օգո 29,2013 13:19 Նկարիչ ՆԱՐԵԿ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ հետ զրույցում (սկիզբը՝ նախորդ համարում) իմացանք նաեւ, որ նրա երկու որդիներն ու կինը նկարում են, այնպես որ արվեստն այս ընտանիքում հիմնավոր արմատներ է ձգել: -Ասում են` արվեստագետն ունակ է ամեն բանի մեջ գեղեցիկը նկատել, իսկապե՞ս այդպես է: -Կողքից ասում են՝ արվեստագետը մասնագիտություն է, բայց արվեստագետների համար արվեստն ապրելակերպ է: Կապ չունի՝ ինչով …
15 Փետրվար 23:10 Պետությանն է վերադարձվել 16 հազար ԱՄՆ դոլարանոց Range rover մեքենա․ ո՞ւմ է այն պատկանում
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
12 Փետրվար 21:05 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանը անշնչացած
14 Փետրվար 21:06 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԶՊՄԿ-ից 500 մլն դոլար են հանել. մազերներս բիզ-բիզ են կանգնում, այնպիսի կոռուպցիոն սխեմաների մասին ենք լսում․ Նորայր Նորիկյան
15 Փետրվար 08:28 Երևանի տրանսպորտի բոյկոտի մասշտաբը կարող է մեծանալ․ իշխանությունները պատրաստվում են. «Ժողովուրդ»
15 Փետրվար 22:27 44-օրյա պատերազմից 5 տարի անց ԴՆԹ նույնականացմամբ գտնվել են եղբայրներ՝ Գևորգ և Գոռ Հովհաննիսյանների մարմինները
07 Փետրվար 21:39 ԱԱԾ-ն հաստատում է․ ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով հանձնաժողովների հանդիպումը
30 Հունվար 21:16 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանկում ավանդ ունեցողերի համար ծննդօգնությունը պետք է վճարովի լինի. Փաշինյան
03 Փետրվար 13:41 Ադրբեջանի դատարանում Ռուբեն Վարդանյանը ստիպել է 1 րոպե լռությամբ հարգել 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը.Դավիթ Վարդանյան
05 Փետրվար 18:10 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Համաճարակի պատճառով դպրոցներն ու մանկապարտեզները փակման վտանգի տա՞կ են. մանրամասներ