Հայաստանը առանձին տաղավարով մասնակցել է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին։ «Ժողովուրդ» օրաթերթին ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ ցուցահանդեսում ներկայացվել է վերջին տարիներին Հայաստանում եւ արտերկրում հրատարակված, հիմնականում օտարալեզու հայ գրականություն: Հայկական պատվիրակության կազմում էին «Հայաստանի ազգային գրադարանի», «Արի», «Առաջին» գրական գործակալությունների, «Արի» գրականության հիմնադրամի, «Անտարես», «Էջ», «Էդիթ պրինտ», «Վերնատուն», «Նյումեգ», «Զանգակ», «GSM ստուդիո», «ԵՊՀ» հրատարակչությունների, Կոմիտասի …