Լոպեսը տեղափոխվել է «Միլան»՝ Կասիլյասի հետ մրցակցության պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Դիեգո Լոպեսի տեղափոխությունը իտալական «Միլան»: Իտալացի մասնագետն ընդգծել է, որ Լոպեսը ցանկանում էր շատ խաղաժամանակ ստանալ:

«Լոպեսը լավ խաղային որակներ ունի: Նա որոշում կայացրեց «Ռեալ»-ում ելույթ ունենալուց հետո սկսել նոր փուլ: Մեր թիմում Իկեր Կասիլյասի հետ մշտապես մրցակցություն կար, և նա գերադասեց ունենալ մշտական խաղաժամանակ», – նշել է Անչելոտին:




Լրահոս