«Իսլամական պետության» գրոհայինների թիվը ենթադրվածից 3 անգամ ավել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարզվել է, որ «Իսլամական պետության» գրոհայինների թիվը երեք անգամ ավել է, քան նախկինում ենթադրվում էր, տեղեկացնում է BBC News-ը:

Նման եզրակացության են հանգել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետները: Ավելի վաղ համարվում էր, որ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետությանն» անդամակցում են 10 հազար մարդ: Սակայն ներկայումս ԿՀՎ-ում կարծում են, որ նրանց թիվը հասնում է 31 հազարի: Նոր գրոհայիններով համալրումը կապված է Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» հաջողությունների հետ:

Սիրիայի արևելքում բավականին զգալի տարածքներ վերահսկող «Իսլամական պետությունը» հունիսի սկզբին հարձակման անցավ Իրաքում: Իսլամիստները գրավեցին մի քանի քաղաքներ, այդ թվում Մոսուլը, ինչպես նաև հարուստ նավթային հանքավայրեր, տեղեկացնում է Ինտերֆաքսը:




Լրահոս