Հայաստանը 1 միլիարդ խմ ջուր կորցնելու վտանգի առաջ է կանգնած. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երկիր մոլորակին համակած կլիմայի փոփոխությունը, որն իր հետքն է թողել բոլոր երկրների եղանակային պայմանների վրա, ստեղծել է իրավիճակ, երբ Հայաստանում ջրային ռեսուրսների խոցելիությունը գնահատվում է 30 տոկոս:
Դա նշանակում է, որ եթե ներկայումս Հայաստանն ունի օգտագործելի 3 միլիարդ խորանարդ մետր ջուր, ապա 700 միլիոնից 1 միլիարդ խմ ջուր կորցնելու վտանգ կա: Այս մասին երեկ հայտնեց Հայաստանում Կլիմայիփոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը: «Ջերմաստիճանի բարձրացումը բերում է, մի կողմից, տեղումների նվազման, մյուս կողմից` գոլորշիացման բարձրացման, ձեւավորված գետային հոսքը երկու կողմից էլ տուժում է»,- նշեց Արամ Գաբրիելյանը:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լեւոն Ազիզյանի տեղեկացմամբ` Սեւանա լճի ջրի մակարդակը եթե գարնանային վարարումների ժամանակ բարձրանում է 45 սմ-ով, այս տարի գրանցվել է ընդամենը 25 սմ-ով բարձրացում` նախորդ տարվա 40 սմ-ի փոխարեն: «Մեր կանխատեսումներով` Սեւանա լճի համար հաջորդ տարվա հունվարի կեսին կունենանք բացասական հաշվեկշիռ 9-11 սմ-ով»,- ասաց Լեւոն Ազիզյանը»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս