Ավան վարչական շրջանում, երբ “Ժառանգության” պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանն իր նախընտրական քարոզարշավն իրականացրել, նրան են մոտեցել կանայք եւ ասել, որ պետք չէ քարոզարշավ իրականացնել, քանի որ արդեն կողմնորոշված են։”Լեզվանի կանայք, որոնք ասում էին, սա մեր թաղն է, հեռացեք”,-“Ա1+”-ին հայտնել է Ստեփան Սաֆարյանն, ում խոսքերով՝ այնուհետեւ ,գործի են դրվել երեխաները, որոնք հեծանիվներով սկսել են պտտվել այդ վայրում եւ վանկարկել “Ռուբեն Հայրապետյան”, “Հանրապետական”։Երբ ակտիվիստները ավարտել են իրենց գործը եւ ցանկացել են հեռանալ, նրանց են մոտեցել մոտ 50 տարեկան երկու տղամարդ, պատռել են նախընտրական բուկլետները եւ թափել գետնին։
Կատարվածի վերաբերյալ Ստեփան Սաֆարյանը ցուցմունք է տվել ոստիկանությունում։