Բաբոն ու նրա 3 հանցակիցները կալանավորվեցին (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ ապրիլի 29-ին, Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայր էին բերվել 4 անձինք՝ Նոր Արեշ 14 փողոցի բնակիչ 48-ամյա Արմեն Առաքելյանը, Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ 25-ամյա Արեգ Ղազարյանը, նախկինում դատված, Աբովյան քաղաքի Երիտասարդական 14 շենքի բնակիչ 28-ամյա Ասատուր Հակոբյանը և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի բնակիչ 44-ամյա Բախշի Դավթյանը, ովքեր կասկածվում են ավազակային հարձակում կատարելու մեջ: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի քննչական բաժնի Եղեգնաձորի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն էր ներկայացրել վերոնշյալ դատարանի Վայքի նստավայր, որ նշված անձանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվի 2-ամսյա կալանքը:
Դատավոր Հենրիկ Դանիելյանը, դռնփակ դատական նիստից հետո անցնելով խորհրդակցալան սենյակ, որոշեց բավարարել քննչական մարմնի միջնորդությունը:
Դատարանի որոշումից հետո՝ քիչ առաջ, Ա.Առաքելյանը, Ա.Ղազարյանը, Ա.Հակոբյանը և Բ.Դավթյանը տեղափոխվեցին ՀՀ արդարադատության նախարարության “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկ: Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված անձինք դիմակավորված և ավտոմատով զինված մտել են Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղի տներից մեկը և զենքի սպառնալիքի տակ տան անդամներին՝ ամուսիններին, ծեծի ենթարկել և հափշտակել 1 մլն 700 հազ դրամ, խոշոր չափի՝ 4 մլն դրամի ոսկյա և արծաթե զարդեր, այնուհետև իրենց “Լեքսուս” մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով հեռացել հանցանքի վայրից։




Լրահոս