Պաշտոնից հեռացվել է ԱՄՆ-ի նախագահի մտերիմը հանդիսացող արդարադատության նախարարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է երկրի պատմության մեջ արդարադատության առաջին սևամորթ նախարար և գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի պաշտոնանկության մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել նրան 6 տարվա համատեղ աշխատանքի համար և նշել հանցավորության դեմ պայքարում և ամերիկյան քաղաքացիների իրավունքների ու ազատությունների հարցում ունեցած ձեռքբերումները:

Հայտնի է, որ Հոլդերը պատրաստվում էր մինչև տարեվերջ հրաժարական տալ, սակայն պաշտոնանկության իրական պատճառների մասին Օբաման գերադասել է չխոսել: Միևնույն ժամանակ քաղաքական բոլոր դիտորդները նման որոշումը բացատրում են պաշտոնավարության ընթացքում Հոլդերին հետապնդող մի շարք սկանդալներով և անախորժ միջադեպերով: Նախարարը շատ անգամ ստիպված էր լինում անձամբ մասնակցել աղմկահարուց միջադեպերի կարգավորմանը, և նրա գործողությունները ոչ միշտ էին հավանության արջանանում ամերիկյան օրենսդիրների և իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների կողմից:

Նման միջադեպերից վերջինը կապված էր Միսսուրի նահանգի Ֆերգյուսոն քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ, որտեղ սպիտակամորթ ոստիկանը գնդակահարել էր անզեն սևամորթ երիտասարդի: Դրան հաջորդած բողոքի զանգվածային ակցիաները ոստիկանությունը փորձել է դադարեցնել՝ կոշտ միձոցների կիրառելով:

Հոլդերին մեղադրում են նաև Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ կապված: Քննադատությունը վերաբերում էր այն բանին, որ արդարադատության նախարարությունը պատշաճ կերպով չի ապահովել անձնական քաղաքացիների անձնական տվյալների և հեռախոսազրույցների գաղտնիության իրավունքը:

Արդարադատության նախարարը Բարաք Օբամայի անձնական ընկերն է և նրա վարջակազմում նախագահի ամենամտերիմ դաշնակիցը: Հոլդերին ուղղված քննադատությունը իրականում վերաբերում է Սպիտակ տան ղեկավարին: Չ բացառվում, որ նրա պաշտոնանկությունը կթուլացնի Բարաք Օբամայի քաղաքական դիրքերը, հայտնում է ИТАР-ТАСС-ը:




Լրահոս