Խմում եմ, որ կեղտոտ բերանս բացեմ. շներն ու օղին՝ 4 տարվա կռվի պատճառ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարօրինակ մարդիկ մեր շրջապատում վերջին շրջանում ավելի են շատացել: Էջմիածին քաղաքից ստացած ահազանգը մեր՝ հերթական տարօրինակ պահվածքով հայրենակցի մասին էր պատմում, ով բազմաբնակարան շենքի երրորդ հարկում որոշել էր շնաբուծությամբ զբաղվել:

Նշված վայր ժամանած Armlur.am-ի թղթակցի հետ զրույցում հարևանները, ովքեր իրենց հարևանուհուց վախենալով` խուսափեցին տեսախցիկի առջև խոսել, բողոքում էին գարշահոտությունից, չորքոտանիների ագրեսիվ պահվածքից, ինչպես նաև 57-ամյա Անահիտ Վարդանյանի` հատկապես երեկոյան ժամերին հարբեցողությամբ զբաղվելուց: Վրդովված բնակիչները հայտնեցին, որ արդեն 4 տարի շարունակ կնոջը կարգի հրավիրելու կամ այլ տարածք տեղափոխելու իրենց բողոքներն ու խնդրանքներն` ուղղված Ոստիկանության Էջմիածնի բաժնին և քաղաքապետարանին, մնացել են անարդյունք:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան

 




Լրահոս