Ֆիլմեր, որոնք կստիպեն բարիանալ նույնիսկ ամենաչար մարդկանց (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լինում են պահեր, երբ մեզանից յուրաքանչյուրի գլխին մութ ամպեր են կուտակվում: Այդպիսի պահերին չի բավականացնում գոնե մեկ կաթիլ ուրախությունը, ջերմությունն ու լույսը, որոնք կարող են ցույց տալ, որ մեր աշխարհն այդքան էլ վատ վայր չէ: Ի երջանկություն մեզ` միշտ էլ հնարավոր է դիտել լավ ֆիլմ և մոռանալ բոլոր փոքր անհաջողությունների մասին:

Ներկայացած է 20 ֆիլմեր, որոնց շարքում կան ճանաչված շեդեվերներ և թեթև զվարճալի ֆիլմեր, գրում է AdMe-ն: Նրանց միավորում է մեկ բան. ներկայացված բոլոր ֆիլմերը տալիս են ապրելու և բարին գործելու ցանկություն:

Կյանքը հիասքանչ է, La vita è bella

1

Զարմանալի է, սակայն պատերազմի արհավիրքների մասին ֆիլմը կարող է դառնալ ամենաբարի ֆիլմերից մեկը, որը դուք երբևէ դիտել եք: Սա հիանալի պատմություն է սիրող հոր մասին, ով կարողացել է երկրորդ կյանք պարգևել իր որդուն ռազմական ճամբարի պայմաններում և վերածել դաժան իրականությունը խաղի: Եվ ակամայից հավատում ես` կյանքը երբեմն անարդար է, տանջալից, ողբերգական, սակայն անսահման հիասքանչ:

 

Ֆորեստ Գամպ, Forrest Gump

2

Ռեժիսոր Ռոբերտ Զեմեկիսի նկարահանած ֆիլմը 1994 թ.-ի ֆենոմենն է, որը նույնիսկ այժմ ` 20 տարի անց, ցանկանում ես նորից դիտել: Չնայած, որ անգիր գիտես, թե ինչ է ասելու հերոսը, յուրաքանչյուր անգամ դիտելիս քեզ համար մի նոր բան ես բացահայտում: Հնարավոր է` հենց սա է իսկական ֆիլմը` պարզ, հասկանալի և հրաշալի:

 

Ոտաբոբիկ, Barfus

3

Հոգեբուժական հիվանդանոցում հավաքարար աշխատող Նիկը վերջին վայրկյանին ինքնասպանությունից փրկում է Լայլային, և այդ դեպքից հետո նրա կյանքը փոխվում է: Զվարճալի, ազդեցիկ, թեթև ֆիլմը` ոչ ծեծված սյուժետով, դուր կգա յուրաքանչյուրին և կհիշեցնի այն մասին, որ կյանքում ամենակարևոր բաները նախկինի պես շատ պարզ են. պետք է լինել սիրելի մարդու կողքին, ուտել պաղպաղակ, շրջագայել և ուրախանալ յուրաքանչյուր օրով:

 

Տեմպլ Գրանդին, Temple Grandin

4

Նրա անունն է Տեմպլ Գրանդին, և նա այնպիսին չէ, ինչպիսին մյուսներն են: Կենսագրական դրաման պատմում է աուտիզմով տառապող կնոջ մասին, ում հաջողվել է հասնել մեծ հաջողությունների գիտական ոլորտում: Նրան հաջողվել է փոխել աշխարհի վերաբերմունքն աուիտիզմի նկատմամբ և ապացուցել, որ մարդն ի վիճակի է ամեն ինչի, եթե չի հանձնվում: Ուժեղ անհատականության մասին ֆիլմն անտարբեր չի թողնի ոչ մեկին:

 

Իրական սեր, Love Actually

5

Սերն անմոռանալի է և անհասանելի, ափսոսանքով լի և հիացնող, անսպասելի և անցանկալի, անհարմար և անբացատրելի, ոչ նրբագեղ և անհավասար: Սերն իրականում իշխում է բոլորին: Վարչապետից, ով առաջին հայացքից սիրահարվում է իր աշխատակացուհուն, միչև գրողը, ով փախչում է Ֆրանսիայի հարավ` իր կոտրված սիրտը «սոսնձելու» համար…

 

1+1 (Անձեռնմխելիները), Intouchables

6

Այս ֆիլմի ռեժիսորներին և դերասաններին հաջողվել է ստեղծել սրամիտ, ուրախ և գերող կինոնկար: Երկու` իրար չնմանվող` ինչպես սևը և սպիտակը ընկերների մասին պատմող ֆիլմում կա նաև դրամա և կատակերգություն:

 

Տրումենի շոուն, The Truman Show

7

Պատկերացրեք` դուք հանկարծակի հասկանում եք, որ ձեր շուրջ բոլորը դեկորացիաներ են, իսկ մարդիկ` դերասաններ, ովքեր ձևացնում են իրենց այն, ինչ ձեզ թվում է: Ձեր ամբողջ կյանքը հեռուստասերիալ է, որտեղ դուք գլխավոր դերում եք` նույնիսկ չենթադրելով այդ մասին: Կկարողանա՞ք արդյոք թողնել ամեն ինչ ազատության համար և կսովորե՞ք այդքանի հետո վստահել մարդկանց: Այդ կիսաուսուցողական ֆիլմում Ջիմ Քերին խաղացել է իր կարիերայի լավագույն դերերից մեկը:

 

Երգչախումբ, Les Choristes

8

Այս ֆիլմի սյուժեն չես համարի օրիգինալ. երաժշտության ուսուցիչը հայտնվում է չափահասների ինտերնատում և փորձում է կապ հաստատել, շփվել նրանց հետ: Ֆիլմում հիանալի կերպով ներկայացված է, թե ինչպես մարդկությունը կարող է լեռներ շրջել, իսկ սերը` ստիպել սրտին երգել: Պետք է առանձնացնել ֆիլմում հնրող երաժշտությունը` պայքած, կենդանի, անմիջական:

 

Պենելոպա, Penelope

9

Աշխարհում, որտեղ բոլորը սովոր են դատել մեզ արտաքինով, դժվար է ապրել այն մարդու համար, ով նման չէ մյուսներին: Պենելոպային դա շատ լավ է ծանոթ. աղջիկ, ում գլխին է կախված ընտանեկան անեծքը: Քթի փոխարեն նրա մոտ խոզի դունչ է, իսկ այն կվերանա մի այն ժամանակ, երբ նրան ինչ-որ մեկը կսիրահարվի: Իհարկե, սա հեքիաթ է, որը սովորեցնում է հին պարզ ճշմարտության` ցանկացած իրավիճակում մնա այնպիսին, ինչպիսին կաս:

 

Արջամկան օրը, Groundhog Day

10

Ֆիլմի նկարահանման ընթացքում Բիլ Մյուրեն ստացել է վնասվածքներ. նրան երկու անգամ կծել է արջամուկը: Սակայն դա չի խանգարել նրան այն հերոսին, ով ստիպված է եղել նույն օրն ապրել նորից ու նորից: Թեթև և ուրախ ֆիլմը պատմում է կյանքի յուրաքանչյուր վայրկյանի նշանակության մասնի, յուրաքանչյուր որոշման մասին, յուրաքանչյուր արաքի մասին:

 

Ներսից ես պարում եմ, Inside I’m Dancing

11

Այս ֆիլմի հերոսներ են անվասայլակներին գամված մարդկանց մասին: Սակայն նրանց մոտ լավատեսությունն ավելի շատ է, քանի շատ այլ առողջ մարդկանց մոտ: Տղաները չեն հանձնվում և փորձում են ապրել այս կյանքում լիարժեք` ուրախանալ, հիմարություններ անել, պաշտպանել թույլերին, պարել և կատակել:

 

Կյանքն` ինչպես հրաշք, Живот је чудо, Жизнь как чудо

12

Ասում են, որ Կուստուրիցային հասկանալու համար պետք է իմանալ բալկանյան կոլորիտը, տեղի իրականությունը և յուրահատուկ հումորի զգացումը: Սակայն մեզ թվում է, որ բավական է հետաքրքրությունը և ոչ այնքան լուրջ վերաբերմունքը կյանքին: Այդ դեպքում այն կընկալվի որպես անկեղծ, հեքիաթային` հասանելի կերպով բարդ բաների մասին պատմող ֆիլմ: Հեքիաթ իրական հրաշքի մասին:

 

Ամելի, Le Fabuleux Destin d’Amélie Poulain

13

Երևակայող Ամելին իր տան բաղնիքում թաքստոց` հին խաղալիքներով և ցանկանում է«գանձը» վերադարձնել օրինական տիրոջը: Այդ բարի արարքը փոխում է աղջկա կյանքը, և նա սկսում է խառնվել ուրիշների կյանքին անսպասելի կերպով: Ֆիլմը փոխել է մեր կայքնը նույնպես, իսկ առանց կոմպոզիտոր Յան Տյերսոնի հիանալի երաժշտության Փարիզը պատկերացնել հնարավոր չէ:

 

Բուժող Ադամսը, Patch Adams

14

Խորը դեպրեսիայի մեջ գտնվող հոգեկան հիվադություն ունեցողների կլինիկայում Ռոբին Ուիլյամսի հերոսը կյանքի իմաստը հայտնաբերում է ուրիշներին օգնելու մեջ: Նա անհավանական բացահայտում է կատարում. պարզվում է, որ բոլոր հիվանդությունների դեմ կարելի է պայքարել ծիծաղով, իսկ հիվանդի համար ամենակարևորը ուշադրությունն է, չէ որ բարությունն ու կյանքի նկատմամբ սերը կարող են հրաշքներ գործել:

 

Մարլին և ես, Marley and me

15

Երիտասարդ լրագրողն իր կնոջ հետ տեղափոխվում է այլ քաղաք` այլ աշխատավայր: Նրանք մեծ պլաններ ունեն. տան գնում, երեխաներ… Սակայն սկզբում նրանք գնում են շուն: Ով կմտածեր, որ հենց կենդանին կդառնա իրենց կյանքի գլխավոր փորձությունը: Ինչպես նաև գլխավոր ուսուցիչը հարաբերություններում: Շան համար մեկ է` դու աղքատ ես, թե հարուստ, կրթված, թե ոչ, խելացի, թե հիմար: Տուր նրան քո սիրտը և նա կպատասխանի քեզ նույն կերպ:

 

Շոկոլադ, Chocolat

16

Ձմեռվա մի օր ֆրանսիական քաղաքում հայտնվում է երիտասարդ կին` Վիան անունով: Իսկ ավելի ուշ նա հիմնում է շոկոլադի խանութ` առաջարկելով այցելուներին փորձել նոր հաճույթ: Վիանի հետ քաղաք է գալիս կախարդանք, որպեսզի օգնի մարդկանց վայելել կյանքը: Իսկ մի օր հրաշքը հասնում է նաև աղջկան…

 

Ջուլի և Ջուլիա, Julie & Julia

17

Ֆիլմը հիմնված է իրական հերոսի` Ջուլիի պատմության վրա, ով որոշել է պատրաստել 524 ուտեստ հայտնի Ջուլի Չայլդի բաղադրատոմսերով: Եվ դա անել 365 օրվա ընթացքում: Ամբողջ ընթացքը հերոսուհին նկարագրում է իր բլոգում: Դիտում ես ֆիլմը, զգում ես համեղ ուտեստի հոտը և կարծես նոր ես բացահայտում կայնքի համը…

 

Աստղային փոշի, Stardust

18

Երբեմն ցանկացած չափահաս մարդ ցանկանում է, որ իրեն չսովորեցնեն, չփիլիսոփայեն, այլ ուղղակի պատմեն մի հեքիաթ` գեղեցիկ հերոսներով, ֆանտաստիկ սյուժետով: Այդպիսին է Տրիստանի պատմությունը, ով խոստացել է գյուղի ամենագեղեցիկ աղջկա համար բերել երկնքից ընկած աստղը:

 

Մկան որս, MouseHunt

19

Լարս և Էրնի Շուլց եղբայրները նշանակություն չեն տալիս ժառանգած տանը մինչ այն պահը, երբ տեղեկանում են, որ այն արժե միլիոնավոր դոլարներ: Սակայն կա մեկ խնդիր: Տունը վաճառելու համար եղբայրները պետք է ազատվեն տան միակ բնակչից` մկից:

 

Լուսնկայի թագավորությունը, Moonrise Kingdom

20

Ճամբարից տղայի և խնդիրներով լի ընտանիքից փակ աղջկա խորհրդավոր անհետացումից հետո շերիֆը բոլորին ոտքի է հանում: Իր հետաքննությունն է սկսում նաև սկաուտների ղեկավարը: Աղջկա մայրը հիստերիայի մեջ է ընկնում, իսկ հայրը, կարծես թե, ինչ-որ բան է թաքցնում… Այս ֆիլմին անհնար է դիմադրել: Չէ որ բոլորն էլ ունենում են առաջին սեր:




Լրահոս