Ինչի ադրբեջանցինե՞ր են, որ խոչընդոտեմ. Վանաձորի քաղաքապետը` եռյակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Լոռու մարզկենտրոնում՝ Վանաձորում, տեղի է ունենալու երեք ոչ իշխանական ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ Ազգային Կոնգրես»-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքը: Նախորդ հանրահավաքների ժամանակ եղել ենք դեպքեր, երբ քաղաքապետերն արգելել են մարդկանց մասնակցել ակցիային: Armlur.am-ը կապ հաստատեց Վանաձորի քաղաքապետ Աամվել Դարբինյանի հետ` պարզելու համար, թե ինչպես է նա վերաբերում երեք ուժերի ակցիաներին:

«Խոչընդոտելու ոչ մի խնդիր չունենք: Նրանք դիմել են մեզ, մենք արտոնել ենք: Թույլտվությունը տված է, և իրենք իրենց ցանկացած ժամի կարող են գալ իրենց միտինգն անել», – նշեց նա:

Մեր այն հարցին, թե վանաձորցիներն ազա՞տ են մասնակցելու հանրահավաքին, թե խոչընդոտներ են լինելու, նա արձագանքեց.

«Ինչո՞ւ պետք է խոչընդոտեմ: Ինչի ադրբեջանցինե՞ր են: Էտ եկողներն ադրբեջանցինե՞ր են, թե՞ թուրքեր են, հայորդիներ են չէ՞: Եվ նրանք գալիս են իրենց կարծիքը ժողովրդի հետ կիսելու, ժողովուրդն էլ կտեսնի, թե ով ոնց է մտածում երկրի մասին», – ընդգծեց նա:

Հիշեցնենք, որ երեք ուժերը հոկտեմբերի 10-ի երևանյան հանրահավաքից առաջ մարզային այցելություններ են անցկացնում և հանդիպում բնակիչների հետ: Վանաձորը եռյակի նախավերջին քաղաքն է: Երկու օր անց տեղի կունենա նրանց վերջին մարզային այցելությունը, այս անգամ Գյումրիում:




Լրահոս