Իջևանում անկարգություններ են տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզկենտրոն Իջեւանում անհայտ անձը կամ անձինք Անկախության 23 հասցեի իննհարկանի շենքին կից հրապարակում hին հայկական դիցաբանության պատերազմի, քաջութայն եւ հաղթանակի գերագույն աստված Վահագն Վիշապաքաղի արձանի գլխին սպիտակ փրփուր են քսել, կարմիր ներկ՝ ձախ կրծքին, սպիտակ փրփուր եւ կապույտ ներկ՝ աչքերի տակ:

Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը կատարված բարբարոսության կապակցությամբ դիմել է ոստիկանություն: Բացի այդ, անհայտ անձինք Իջեւանում ջարդել են փողոցային երթեւեկության բազմաթիվ նշաններ, ինչպես նաեւ՝ քաղաքային զբոսայգուց Աղստեւի ափ տեղափոխված քանդակների գիշերային լուսավորության 6 լամպ: Մնում է հուսալ, որ ոստիկանությունը կբացահայտի այդ չարագործությունների հեղինակներին:

Ոսկան Սարգսյան

 

 

 




Լրահոս