Միցուբիշին գլորվել է ձորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 18-ին, ժամը 20.28-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան մոտ 10 մ գլորվել է ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի 1-ին կմ-ում «Միթսուբիշի» մակնիշի 2046.14.JS պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) դուրս է եկել երթևեկելի մասից, սահել մոտ 6 մ ձորակը և կողաշրջվել:

Հրշեջ-փրկարարները ձորակից դուրս են բերել ավտոմեքենան: Տուժածներ չկան:




Լրահոս